Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղ 2016, թենիսի կանանց մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2016 թվականի հունվարի 18-ից մինչև հունվարի 31-ը, Մելբուրնի «Melbourne Park» («Մելբուրն պարկ») համալիրում, Ավստրալիա։
2016 թվականի Ավստրալիայի բաց առաջնություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Հաղթող | Անժելիկա Քերբեր Սերենա Ուիլյամս | |||||
Հաշիվ | 6–4, 3–6, 6–4 | |||||
Մենախաղ | տղամարդիկ | կանայք | ||||
Զուգախաղ | տղամարդիկ | կանայք | խառը | |||
Սերենա Ուիլյամսը մրցաշարի գործող չեմպիոնն էր և երկրորդ անգամ փորձ է արել Մեծ Սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվել Շտեֆի Գրաֆին (22)։ Սակայն այս անգամ նա պարտվել է եզրափակիչում, Անժելիկա Քերբերին զիջելով 4-6, 6-3, 4-6 հաշվով։ Քերբերը դարձել է առաջին հաղթողը, ով առաջին շրջանում փրկել է խաղը մաթչ-փոինթից[1]։ Նա նաև հանդիսանում է առաջին գերմանացի թենիսիտուհին, ով 1999 թվականին Ֆրանսիայի բաց առաջնությունում Շտեֆի Գրաֆի հաղթանակից հետո, հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարում[2][3]։ Այդ երկու թենիսիստուհիները հինգ ամիս անց հանդիպել են 2016 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչի ռևանշ խաղում (առաջին անգամ երկու թենիսիստուհիներ մեկ մրցաշրջանի ընթացքում վիճարկել են մենախաղի երկու գլխավոր տիտղոսը), սակայն, ի տարբերություն Ավստրալիայի մրցաշարի, Ուիմբլդոնում Ուիլյամսը երկու սեթում հաղթել է Քերբերին։
Երեք վերին դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Սիմոնա Հալեպ, Գարբինե Մուգուրուսա) մրցաշարում պայքարի մեջ են մտել աշխարհի թիվ 1 ռակետի կոչման համար։ Սակայն Հալեպը և Մուգուրուսան պայքարից դուրս են մնացել առաջին և երրորդ շրջաններում, իսկ Ուիլյամսը մրցաշարի վերջում պահպանել է թիվ 1 ռակետի կոչումը։
Տասներկու դասակարգված թենիսիստուհիներ մրցաշարին հրաժեշտ են տվել առաջին շրջանից հետո և դա վատագույն ցուցանիշն էր ցանկացած խոշոր մրցաշարում, քանի որ նման ցուցանիշ գրանցվել էր նաև 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղում[4]։
Յոհաննա Կոնտան դարձել է առաջին բրիտանացի թենիսիստուհին, ով կիսաեզրափակիչ է հասել խոշոր մրցաշարում՝ 1983 թվականին Ջո Դյուրիից հետո[5]։ Չժան Շուայը դարձել է առաջին որակավորված թենիսիստուհին, ով հասել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ 1990 թվականին Անժելիկա Գավալդոնից հետո[6]։