![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Normal_Lymph_Node.jpg/640px-Normal_Lymph_Node.jpg&w=640&q=50)
Ավշային հանգույց
From Wikipedia, the free encyclopedia
Ավշային հանգույց կամ ավշային գեղձ[2], լիմֆատիկ և իմուն համակարգերին պատկանող ձվաձև օրգան։ Մեծ թվով ավշային հանգույցներ միացած են միմյանց հետ ավշային անոթների միջոցով։ Դրանք T լիմֆոցիտների և B լիմֆոցիտների խոշոր և հիմանական պահեստարաններն են։ Ավշային հանգույցները կարևոր դեր են կատարում իմուն համակարգի պատշաճ ֆունկցիայի կատարման հարցում, հանդիսանալով օտար ագենտների ֆիլտրներ (օրինակ՝ ուռուցքային բջիջներ), սակայն օժտված չեն դետոքսիկացիոն էֆեկտով։
Ավշային հանգույց | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | օրգանի մաս[1], լիմֆոիդ օրգան և անհատական անատոմիական կառուցվածք |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | ավշային գեղձի զարգացում |
MeSH | A10.549.400 և A15.382.520.604.412 |
Foundational Model of Anatomy | 5034 |
Terminologia Anatomica 98 | A13.2.03.001 |
Նկարագրված է | Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889) |
![]() |
Ավշային համակարգում ավշային հանգույցը համարվում է երկրորդային լիմֆոիդ օրգան։ Ավշային հանգույցը պատված է ֆիբրոզ պատիճով և բաղկացած է արտաքինից՝ կորտեքսից, ներսից՝ մեդուլլայից։
Ավշային հանգույցները բորբոքվում են կամ մեծանում տարբեր հիվանդագին վիճակների ժամանակ, որոնք կարող են լինել հասարակ կոկորդային իֆկեցիաներից մինչև կյանքին սպառնացող քաղցկեղային վիճակներ։ Ավշային հանգույցների վիճակի գնահատումը շատ կարևոր է քաղցկեղի աստիճանը որոշելիս, որն օգնում է համապատասխան բուժում նշանակելուն և պրոգնոզի հաստատման համար։ Լիմֆադենոպաթիան ավշային հանգույցի չափերով մեծացումը կամ այտուցն է։ Բորբոքված ավշային հանգույցը կարող է լինել պնդացած, կամ, ընդհակառակը՝ փափկած։