Ավշային անոթներ — անոթներ են՝ բաղկացած միաձուլված ավշային մազանոթներից, որով օրգանիզմում տեղի է ունենում ավշի արտահոսք հյուսվածքներից և օրգաններից դեպի երակային համակարգ (պարանոցի ստորին հատվածի խոշոր երակներ); ավշային համակարգի մի մասն են կազմում;

Արագ փաստեր Ավշային անոթներ, Տեսակ ...
Ավշային անոթներ
Thumb
Ավշային մազանոթներ
Thumb
Կրծքային և աջ ավշային ծորաններ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասvessel?, segment of lymphatic tree organ?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էավշային համակարգ
MeSHA15.382.520.301
Foundational Model of Anatomy30315
Terminologia Anatomica 98A12.0.00.038
Terminologia HistologicaH3.09.02.0.05001
Նկարագրված էՄեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Lymphatic vessels Վիքիպահեստում
Փակել

Ուսումնասիրության պատմությունը

Մարդու ավշային անոթները առաջին անգամ ուսումնասիրվել և նկարագրվել են Ժան Պեկեի կողմից 1651 թվականին։ Ավշային անոթների, այդ թվում նաև փականների առավել մանրամասն նկարագիրը տվել է Ուլոֆ Ռուդբեկ ավագը 1653 թվականին։ Անվանումն առաջարկել է Թոմաս Բարտոլինը (Thomas Bartholin) 1653 թվականին։ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարում շարունակվում էր ավշային անոթների ուսումնասիրությունը։ 20-րդ դարում հնարավոր դարձավ ավշային համակարգի ուսումնասիրությունը Էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ[2]։

Կառուցվածքը

Ավշային անոթի պատը կազմված է երեք շերտից. արտաքին՝ ներկայացված շարակցահյուսվածքային թաղանթով, միջին, որը կազմված է հարթ մկանային հյուսվածքի բջիջներից և ներքին՝ բաղկացած էնդոթելիոցիտներից։ Ավշային անոթներն ունեն փականներ, որոնց խնդիրը ծայրամասից դեպի կենտրոն ավշային հոսքի ապահովումն է։ Փականների միջև հեռավորությունը կարող է կազմել 2-15 մմ, այն կախված է անոթների տրամագծից։

Խոշոր ավշային անոթների պատերում առկա են նյարդային վերջավորություններ և մանր արյունատար անոթներ։

Տեղադրվածությունը

Դիրքի առանձնահատկությունները

Մկանների և ներքին օրգանների ավշային անոթները, որոնք կոչվում են խորը, հաճախ դուրս են գալիս արյունատար անոթների հետ միասին։ Մակերեսային ավշային անոթները գտնվում են ենթամաշկային երակների մոտակայքում։ Հոդի առջևում ավշային անոթները բաժանվում են, հոդից հետո կրկին միանում։

Իրար միանալով ավշային անոթներն առաջացնում են ցանց։

Օրգաններ, որոնցում ավշային անոթներ չկան

Ավշային անոթները ներթափանցում են գրեթե բոլոր հյուսվածքները և օրգաններ։ Բացառություն են կազմում ընկերքը, թաղանթները՝ աչքի, ոսպնյակի, պարենքիմի փայծաղի, աճառի, մաշկային էպիդերմիսը և լորձաթաղանթների էպիթելային ծածկույթները։

2015 թվականին գիտնականները (պրոֆեսոր Ջոնաթան Կիպնիսը, PhD, UVA Department of Neuroscience, UVA's Center for Brain Immunology and Glia) բացահայտել են, որ գլխուղեղում կա ավշային համակարգ[3]։ Ավելի վաղ համարվում էր, որ ավշային համակարգը կապված չէ կենտրոնական նյարդային համակարգի հետ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.