From Wikipedia, the free encyclopedia
Ավաշ (հնացած անունը՝ Հավաշ[1]) (ամհարերեն՝ አዋሽ), գետ Եթովպիայում՝ Արևմտյան Աֆրիկայի ռիֆտային հովտի հյուսիսային մասում։ Գետահովտի բերրի հողերը օգտագործվում են բամբակի և շաքարեղեգի աճեցման համար։ Գետի ափերին տեղակայված խոշոր քաղաքներն են Հելեմսոն, Հոուանեն, Տենդահոն և Ասայիտան։
Ավաշ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1200 կմ |
Ավազանի մակերես | 64 000 կմ² |
Գետաբերանի տեղակայում | Lake Abbe? |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Germama River?, Mille River?, Akaki River?, Ataye River?, Borkana River?, Dechatu River?, Durkham River?, Hawadi River?, Kabenna River?, Keleta River?, Logiya River? և Modjo River? |
Ջրի մարմիններ | Lake Abbe? |
Գետ վերին հոսանքներում գտնվում է Ավաշ ազգային պարկը, որտեղ բնակվում են այծքաղներ և վիթեր։
Ավաշը Օրոմի և Աֆար շրջանների տարածքում տեղակայված անջրթող շրջանի հիմնական գետն է։ Գետի ակունքը տեղակայված է Ադիս Աբեբայից արևմուտք․ գետը սնվում[2][3][4] է Շալա, Աբիյատա, Լանգանո և Զիվայ լճերից, հիմնական վտակներն են Քեսեմը, Կաբեննան և Լեդին։ Գետի հորդացման ժամանակահատվածում ջուրը բարձրանում է մինչև 15-20 մետր։
Գետն սկիզբ է առնում Գինչի բնակավայրի մոտ՝ Կորե և Կորենսա գետերի միախառնումից:
Գետը թափվում է Աբբե լճի մեջ Ջիբութիի հետ սահմանի մոտ՝ Ադենի ծոցի արևմտյան եզրից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Երաշտային տարիներին գետը տրոհվում է աղի լճերի շղթայի Դանակիլ իջվածքում՝ չհասնելով Աբբեին[5]։
Ավաշն ունի ջրաէներգետիկ ներուժ. ամենամեծ ամբարտակը կառուցվել է 1960 թվականին՝ Ադիս Աբեբա քաղաքից մոտ 75 կմ հեռավորության վրա, որի արդյունքում գետի վրա ձևավորվել է Կոկա ջրամբարը[6]։
Մարդը Ավաշի հովտում ապրել է Homo-ի ծագման ժամանակներից։ Այստեղ նաև հայտնաբերվել են նախապատմական հոմինիդների (ավստրալոպիտեկ) բազմաթիվ մնացորդներ[7]։ Հնագիտական գտածոները մոտ 3-4 միլիոն տարեկան են և վկայություն են մարդու էվոլյուցիայի մասին։ 1974 թվականին հայտնաբերվել է հայտնի Լյուսիի կմախքի 52 հատվածները։ 1980 թվականին գետի ստորին հոսանքի հովիտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Առաջին եվրոպացին, որը 1933-1934 թվականներին անցել է գետի ափով՝ Ավաշ քաղաքից մինչև Աուսա սուլթանություն[8], եղել է Ուիլֆրիդ Թեսայջերը։ Նա այցելել Աբբե լիճ և արշավախումբը վարել դեպի արևելք՝ Թաջուրի ծոցի մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.