«Աստվածներ և դևեր» (անգլ.՝ Gods and Monsters), 1998 թվականի գեղարվեստական ֆիլմ, որ ստեղծել է ռեժիսոր Բիլ Կոնդոնը Քրիստոֆեր Բրեմի «Ֆրանկենշտեյնի հայրը» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Յան Մաքկելենն ու Բրենդեն Ֆրեյզերը։ 1999 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն ադապտացված սցենարի համար[10][11]։
Արագ փաստեր Աստվածներ և դևերանգլ.՝ Gods and Monsters, Երկիր ...
Աստվածներ և դևեր անգլ.՝ Gods and Monsters |
---|
|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
---|
Ժանր | կենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում |
---|
Թեմա | ինքնասպանություն |
---|
Հիմք | Ֆրանկենշտեյնի հայրը |
---|
Թվական | հունվարի 21, 1998[4], սեպտեմբերի 11, 1998[4], նոյեմբերի 4, 1998[4], մարտի 26, 1999[4], հունվարի 21, 2000[5] և մայիսի 25, 2000[6] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Բիլ Կոնդոն[1][7][3] |
---|
Պրոդյուսեր | Փոլ Քոլիչման |
---|
Սցենարի հեղինակ | Բիլ Կոնդոն և Քրիստոֆեր Բրամ |
---|
Դերակատարներ | Իեն ՄակՔելլեն[7][2][3][…], Բրենդեն Ֆրեյզեր[7][2][8], Լինն Ռեդգրեյվ[7][2][8], Մեթ ՄակՔենզի[8], Արթուր Դիգնամ[8], Լոլիտա Դավիդովիչ[8], Քևին Օ'Քոննոր[8], Փամելա Սալեմ[8], Cornelia Hayes O'Herlihy?[8], Դևիդ Դյուքս[8], Ջեք Բեթս[8], Ջեք Փլոթնիք[8], Ջոն Գեյթինս[8], Ռոզալինդ Էյրս, Մարտին Ֆեռերո, Դևիդ Միլբերն[9], Ջեսի Ջեյմս[9], Լիզա Դար[9], Ջադսոն Միլս[9], Քերթիս Հարինգթոն[9] և Մարկ Քիլի[9] |
---|
Օպերատոր | Ստիվեն Մարշալ Կաց |
---|
Երաժշտություն | Քարթեր Բերուել |
---|
Մոնտաժ | Վիրջինիա Կաց |
---|
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
---|
Նկարահանման վայր | Վանկուվեր և Կալիֆոռնիա |
---|
Կինոընկերություն | Showtime Networks, Here Media և BBC Films |
---|
Տևողություն | 105 րոպե |
---|
Պաշտոնական կայքէջ |
Փակել
Ֆիլմը դրական է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից, որոնց հիմնականում ընդգծել են Յան Մաքկելենի ու Լինն Ռեդգրեյվի դերասանական աշխատանքը։
Նախկին ծովային հետևակ Քլեյը (Ֆրեյզեր) որպես այգեպան աշխատանքի է ընդունվում մի վիլլայում, որի ծեր տերը կռվարար բնավորություն ունի։ Երիտասարդն իմանում է, որ նա նախկինում հայտնի ռեժիսոր Ջեյմս Ուեյլն է (Մաքկելեն), որն ստեղծել է համաշխարհային կինոյի պատմության մեջ իր ուրույն տեղն զբաղեցրած ֆիլմեր Ֆրանկենշտեյնի մասին։
Միայնակ ու Բոլորից մոռացված (բացառությամբ հավատարիմ աղախին Հաննայի (Ռեդգրեյվ) Ուեյլն զբաղվում է գեղանկարչությամբ և հիշում իր անցած փառքի օրերը։ Քլեյն ուշադիր լսում է նրա պատմությունները կյանքի մասին, որ այնքան տարբերվում է իր կյանքից, իսկ ավելի ուշ համաձայնում է հանդես գալ որպես բնորդ դիմանկարի համար։ Չնայած տարբեր սոցիալական ծագումների ու սեռական նախընտրությունների՝ նրանք դառնում են ընկերներ։ Սակայն ծերունուն առաջ է մղում մարմնական ցանկությունը. անբավարար կրթություն ստացած, բայց ֆիզիկապես զարգացած Քլեյը կարող էր դառնալ այն հրեշը, որը ծերունուն կօգնի հեռանալ կյանքից։
Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Դերասան |
Դեր |
Իեն ՄակՔելլեն |
Ջեյմս Ուեյլ Ջեյմս Ուեյլ |
Բրենդեն Ֆրեյզեր |
Քլեյթոն Բուն Քլեյթոն Բուն |
Լինն Ռեդգրեյվ |
Հաննա Հաննա |
Լոլիտա Դավիդովիչ |
Բեթի Բեթի |
Դևիդ Դյուքս |
Դևիդ Լյուիս Դևիդ Լյուիս |
Արթուր Դիգման |
Էռնսետ Տեզիգե Էռնսետ Տեզիգե |
Փակել
Մրցանակներ
- 1999 – «Օսկար» մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Ոսկե Գլոբուս» երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Կինոքննադատների ընտրություն» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Յան Մաքկելեն)
- 1999 – «Արբանյակ» մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Անկախ հոգի» երեք մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – Բրիտանական անկախ կինոյի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Յան Մաքկելեն)
- 1999 – «Խլոտրուդիս» երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն)
- 1998 – ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ, տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն)
Անվանակարգեր
- 1999 – «Օսկար» մրցանակի երկու անվանակարգ՝ տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգ՝ լավագույն ֆիլմ՝ դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Յան Մաքկելեն)
- 1999 – BAFTA մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Քննադատների ընտրություն» մրցանակ լավագույն ֆիլմի համար
- 1999 – «Արբանյակ» մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ՝ դրամա, տղամարդու լավագույն դերակատարում դրամայում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում դրամայում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – «Անկախ հոգի» մրցանակ լավագույն սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – Բրիտանական անկախ կինոյի մրցանակի երկու անվանակարգ՝ լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Բիլ Քոնդոն)
- 1999 – ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի երկու անվանակարգ՝ տղամարդու լավագույն դերակատարում (Յան Մաքկելեն), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)
- 1999 – ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի անվանակարգ լավագույն ադապտացված սցենարի համար (Բիլ Քոնդոն)
- 1999 – «Խլոտրուդիս» մրցանակի երեք անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Բիլ Քոնդոն), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում (Բրենդեն Ֆրեյզեր), երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում (Լինն Ռեդգրեյվ)