Աստատ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Աստատ (լատին․՝ Astatium, հունարեն «աստատոս» - անկայուն բառից), քիմիական նշանը՝ At (կարդացվում է «աստատ»), ատոմային թիվը՝ 85, ատոմային զանգվածը՝ 209.987։ Տեղակայված է պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7A խմբում, պատկանում է հալոգենների շարքին։ Կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի են ավելի քան 20 իզոտոպներ՝ 196-219 ատոմային թվերով։ Համեմատաբար երկարադիմացկուն են 210At (կիսատրոհման պարբերությունը T1/2 = 8.1 ժամ) և ²¹¹At (T1/2 = 7.21 ժամ)։ Չգրգռված ատոմի արտաքին էլեկտրոնային կոնֆիգուրացիան է 4f145d106s²p5։ Ցուցաբերում է -1, +1, +5 օքսիդացման աստիճաներ (վալենտականությունները I և V)։ Ատոմի շառավիղը գնահատված է 0.144 նմ։ Ազատ աստատի մոլեկուլները, հավանաբար, երկատոմանի են (բանաձև՝ At2)[1]։
| |||||
---|---|---|---|---|---|
Սև-կապույտ ռադիոակտիվ բյուրեղներ | |||||
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Աստատ/ Astatium (At), At, 85 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 209,9871 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s2 6p5 | ||||
Ատոմի շառավիղ | 145 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | (145) պմ | ||||
Իոնի շառավիղ | (+7e) 62 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,5 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | At2→2At− 0,2 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | 7, 5, 3, 1, −1 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 916,3 (9,50) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 503 (230 °C, 446 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 575 (302 °C, 576 °F) | ||||
Մոլային ծավալ | 18,7 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | a=6,29 b=4,50 c=8,21 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 195 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,009 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
85 | Աստատ |
(210) | |
4f145d106s26p5 |
Աստատն առաջին անգամ արհեստական ճանապարհով ստացել են Դ. Կորսոնը, Կ. Մակենզին և Է. Սերգեն 1940 թվականին։ 1943-1946 թվականներին բացահայտվել է բնության մեջ աստատի արագ տրոհվող իզոտոպների առկայությունը։
Աստատը ամենահազվագյուտ տարրն է։ Երկրի մակերևույթի 1.6 կմ հաստությամբ շերտում պարունակվում է ընդամենը 70 մգ աստատ։ Աստատի մշտական առկայությունը բնության մեջ պայմանավորված է այն փաստով, որ դրա կարճաժամկետ ռադիոնուկլիդները (210At, ²¹¹At և 219At) մտնում են Ուրանի և թորիումի ռադիոակտիվ շարքերի մեջ։ Դրանց առաջացման արագությունն անընդհատ է և հավասար է դրանց տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում պարունակվում է այս ատոմների անփոփոխ քանակություն։
Աստատը պինդ նյութ է։ Դրա համար բնութագրական է մետաղների և ոչ մետաղների (հալոգենների) հատկությունների համակցությունը։ Ինչպես յոդը, աստատը լավ լուծվում է օրգանական լուծիչներում և հեշտությամբ դրանցով լուծազատվում է։ Ցնդողականությամբ չնչին զիջում է յոդին։ Աստատի հալման ջերմաստիճանը 244 °C է, իսկ եռմանը՝ 309 °C։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.