քաղաք Բուլղարիայում From Wikipedia, the free encyclopedia
Ասենովգրադ (բուլղար․՝ Асеновград ), քաղաք Բուլղարիայի հարավում՝ Պլովդիվի մարզում, Դիմիտրովգրադից մոտավորապես 55 և երկրի մայրաքաղաք Սոֆիայից 158 կիլոմետր դեպի հարավ-արևելք[3]։ Զբաղեցնում է 78,012 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 47 815[4]։ Ռոդոպի տարածաշրջանի խոշորագույն բնակավայրն է և մարզկենտրոնի կարգավիճակ չունեցող բուլղարական քաղաքներից ամենամեծը։ Նախկինում անվանվել է Ստանիմակա (Станимака; հուն․՝ Στενήμαχος)[5]։ 1934 թվականին վերանվանվել է 13-րդ դարի բուլղար արքա Իվան Ասեն II-ի պատվին[6], որի վերակառուցած, ամրացրած բերդի ավերակները պահպանվել են քաղաքի վերևում։ Ասենովգրադը նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, համայնք, որի կազմում 1986 թվականից ներառվել են Գոռնի Վոդեն և Դոլնի Վոդեն գյուղերը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ասենովգրադ | |||
բուլղար․՝ Асеновград[1] | |||
| |||
Երկիր | Բուլղարիա | ||
Համայնք | Asenovgrad?[1] | ||
Մակերես | 78,012 կմ² | ||
ԲԾՄ | 269 մետր | ||
Բնակչություն | ▲50 728 մարդ (մարտի 15, 2024)[2] | ||
Ժամային գոտի | DAZD? | ||
Հեռախոսային կոդ | 0331 | ||
Փոստային դասիչ | 4230 | ||
Պաշտոնական կայք | assenovgrad.com | ||
| |||
Քաղաքում շատ են վանքերը, եկեղեցիները, մատուռները, որի համար ստացել է «Փոքր Երուսաղեմ» մականունը։ Ասենովգրադը համբավվել է նաև հարսանեկան տարազներ ու հարակից պարագաներ պատրաստող արհեստանոցներով ու վաճառասրահներով, որի պատճառով ստացել է ևս մեկ մականուն՝ «Հարսանեկան տարազների քաղաք»։
Բնակիչների մեծ մասը բուլղարներ են։ Կան նաև թուրքական ու գնչուական համայնքներ։
Բնակավայրը մեր թվականությունից մոտավորապես 300–400 տարի առաջ հիմնել են հունական Էվբեա կղզու Իստիա քաղաքից գաղթած հույները և անվանել «Ստենիմաքոս» (հուն․՝ Στενήμαχος) (այդ նույն անվանումով է հիշատակվում նաև 11-րդ դարի հունական աղբյուրներում[7])։ 395 թվականին գտնվել է բյուզանդական կայսրության կազմում։ Հետագայում տարածաշրջանը հեղեղել են սլավոնական ցեղերը, որոնք աստիճանաբար մեծամասնություն են կազմել նաև այստեղ։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[8].
Ասենովգրադը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9][10].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.