From Wikipedia, the free encyclopedia
Աորտա, արյան մեծ շրջանառության գլխավոր զարկերակը։ Սկսվում է սրտի ձախ փորոքից։
Աորտա | |
---|---|
Մասն է | set of all arteries? և great arteries? |
Ենթակատեգորիա | զարկերակներ, systemic arterial trunk?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Միանում է | left ventricle? և femoral artery? |
Համապատասխան երակ | սիներակ |
Կազմված է | Վերել աորտա, Աորտայի աղեղ և descending aorta? |
Տաքսոն | մարդ |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1 |
Aorta Վիքիպահեստում |
Տարբերում են վերել աորտա, աորտայի աղեղ և վայրէջ աորտա, որը մինչև ստոծանին անվանվում է կրծքային, ստոծանուց ցած՝ որովայնային աորտա։ Վերջինս գոտկային IV ողնի մակարդակին բաժանվում է աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների։ Յուրաքանչյուր զստային զարկերակ ճյուղավորվում է ներքին (արյուն է մատակարարում կոնքի օրգաններին ու պատերին) և արտաքին զստային զարկերակների։ Վերջինս վերածվում է ազդրային զարկերակի և ճյուղավորվելով՝ արյուն է մատակարարում ստորին վերջույթներին (ծնկափոսային, առաջային և հետին մեծ ոլոքային, փոքր ոլոքային և ոտնաթաթի զարկերակներ)։
Աորտայի վերել հատվածից, նրա սկզբնական լայնացումից (կոճղեզ) դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին։
Աորտայի աղեղից աջից դեպի ձախ դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները։ Ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում պարանոցի վերին մասին, դեմքի և գլխի արտաքին ծածկույթներին, և ներքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում գլխուղեղի մեծ մասին և տեսողական օրգանին, ինչպես նաև կարծր ուղեղապատյանին և քթի խոռոչի լորձաթաղանթի մի մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.