Աշխարհագրական երկայնություն
From Wikipedia, the free encyclopedia
Աշխարհագրական երկայնություն, աշխարհագրական կոորդինատ, որի օգնությամբ որոշվում է Երկրի, Արեգակի, մոլորակների մակերևույթի և երկնոլորտի վրա որևէ կետի դիրքը զրոյական միջօրեականից դեպի արևելք և արևմուտք՝ հաշված աստիճաններով 0°-ից մինչև 180°:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Grosskreis.jpg/220px-Grosskreis.jpg)
Երկայնությունը՝ λ, երկնիստ անկյուն է տվյալ կետով անցնող միջօրեականի հարթության և զրոյական միջօրեականի հարթության միջև։
Զրոյական միջօրեականի ընտրությունը կամայական է և որոշվում է համաձայնությամբ։ Գրինվիչի միջով անցնող զրոյական միջօրեականը կոչվում է Գրինվիչի միջօրեական։ Բացի Գրինվիչից, որպես զրոյական օգտագործում էին նաև Կադիսի, Փարիզի աստղադիտարանների միջօրեականները, Պուլկովի միջօրեականը և այլն։
0°-ից մինչև 180° երկայնությունները զրոյական միջօրեականից դեպի արևելք կոչվում են արևելյան, իսկ դեպի արևմուտք՝ արևմտյան։ Արևելյան երկայնությունները ընդունված է համարել որպես դրական, իսկ արևմտյան երկայնությունները՝ բացասական։