![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/71/Armenia_-_Genocide_Monument_%25285034649480%2529.jpg/640px-Armenia_-_Genocide_Monument_%25285034649480%2529.jpg&w=640&q=50)
Աշխատանքային գումարտակ
From Wikipedia, the free encyclopedia
Աշխատանքային գումարտակ կամ Աշխատանքային բատալիոն (թուրքերեն՝ Amele Taburları, հայերեն՝ Աշխատանքային բատալիոն, հունարեն՝ Τάγματα Εργασίας, Tagmata Ergasias), Օսմանյան կայսրության անկման նախօրյակին հարկադիր աշխատանքի ձև։ Այդ եզրույթն ասոցացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված հայերի[1][2] ու հույների ցեղասպանության հետ, քանի որ դրա շարքերում զինաթափման էին ենթարկում նրանց, ապա սպանում։ Այն ասոցացվում է նաև անկախության համար մղվող թուրքական պատերազմի հետ[3]։