![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/RQ-1_Predator_in_flight_near_USS_Carl_Vinson_%2528CVN-70%2529_951205-N-3149J-006.jpg/640px-RQ-1_Predator_in_flight_near_USS_Carl_Vinson_%2528CVN-70%2529_951205-N-3149J-006.jpg&w=640&q=50)
Անօդաչու թռչող սարք
From Wikipedia, the free encyclopedia
Անօդաչու թռչող սարք (կրճատ՝ ԱԹՍ, անգլ.՝ unmanned aerial vehicle կամ անգլ.՝ drone[1] կամ անօդաչու թռչող ապարատ[2]), առանց անձնակազմի թռչող սարք[3]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/RQ-1_Predator_in_flight_near_USS_Carl_Vinson_%28CVN-70%29_951205-N-3149J-006.jpg/640px-RQ-1_Predator_in_flight_near_USS_Carl_Vinson_%28CVN-70%29_951205-N-3149J-006.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/MQ-1C_Warrior_%282005-08-11%29.jpg/640px-MQ-1C_Warrior_%282005-08-11%29.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/DJI_Phantom_4_in_Flight_March_2016.jpg/640px-DJI_Phantom_4_in_Flight_March_2016.jpg)
Անօդաչու թռչող սարքերը կարող են ունենալ ինքնակառավարման տարբեր աստիճաններ։ Դրանք կարող են կառավարվել հեռավորության վրա կամ ամբողջովին ավտոմատ կերպով, ինչպես նաև տարբերվել կառուցվածքով, նշանակությամբ և այլ տարբեր չափորոշիչներով։ Անօդաչու թռչող սարքերը լինում են քաղաքացիական և ռազմական օգտագործման, իրենց հերթին ռազմական ԱԹՍ-ները բաժանվում են հետախուզական և հարվածային տեսակների։ Հարվածային անօդաչու թռչող սարքերի ենթադասին է պատկանում պարեկող զինամթերքը (անգլ.՝ loitering munition) կամ դռոն-կամիկաձեն (անգլ.՝ kamikaze drone)[4]: ԱԹՍ-ների հիմնական առավելությունը դրանք ստեղծելու և շահագործելու մատչելիությունն է։ Փորձագիտական գնահատականներով բարդության վերին աստիճանի մարտական ԱԹՍ-ների գինը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ կործանիչի գինը կազմում է մոտ 100 մլն դոլար[5]։ ԱԹՍ-ների թերությունն է համարվում հեռակառավարվող համակարգի խոցելիությունը, ինչը շատ կարևոր է ռազմական նշանակության ԱԹՍ-ների համար[6][7][8]։