Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո
From Wikipedia, the free encyclopedia
Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո (նոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4] - սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][5][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4]), ֆրանսիացի գեներալ, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։ 1919-1923 թթ.-ին՝ Մերձավոր Արևելքում ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ Իրականացրել է իր կառավարության թուրքամետ քաղաքականությունը, անձնական կապ է ունեցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Գուրոյի հրամանով 1920 թ.-ի հունվարին ֆրանսիական զորքերը թողել են Մարաշը, ինչը հանգեցրել է քեմալականների կողմից 20 հազար հայերի կոտորածին։
Անրի Ժոզեֆ Էժեն Գուրո Henri Joseph Eugèn Gouraud | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1867(1867-11-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4] |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1946(1946-09-16)[1][5][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4] |
Գերեզման | Navarin Ossuary: Monument to the Dead of the Champagne Armies |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր և Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ François-Xavier Gouraud? |
Զբաղեցրած պաշտոններ | Military governor of Paris? և High Commissioner of the Levant? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտաքին գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[7] և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Henri Gouraud Վիքիպահեստում |
Իր իսկ հրամանով 1920 թվականի սեպտեմբերին լուծարվել է Հայկական լեգեոնը, զինաթափվել հայ կամավորները, որոնք պատրաստվում էին օգնության հասնել թուրքերի կողմից պաշարված Հաճընին։
Գուրոյին են պատկանում «Սևրի պայմանագիրը փոխել այնպես, որ ընդունելի լինի թուրքերի համար», քանի որ «թուրքերը երկար ժամանակ մեր բարեկամներն էին. իսկ այնուհետև մեր քաջ և հավատարիմ թշնամիները» («Le Temps», 10.12.1920) խոսքերը։