Հայկական լեգեոն (Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական լեգեոնը, հայերից կազմված ֆրանսիական բանակի զորամաս, որը կազմավորվել է 1916 թվականին Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին։ Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։ 1916 թվականի նոյեմբերին Ֆրանսիական կառավարությունը սահմանեց կամավորագրության սկզբունքները.
- լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները,
- հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ,
- լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը և այլն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական լեգեոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոն, Ընդհանուր տեղեկություն ...
Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, մարտավարական միավորում (լեգեոն) ցամաքային զորքերի կազմում |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Ֆրանսիա, Ֆրանսիական Հանրապետություն |
Ենթարկոում | Ֆրանսիա Ռազմական նախարարություն |
Գործառույթ | ռազմական պաշտպանություն և անվտանգություն |
. | |
Տեղաբաշխում | Կիպրոս, Պաղեստին, Լիբանան, Սիրիա, Կիլիկիա |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1916 |
Ճակատամարտեր | Արարայի ճակատամարտ Պաղեստին-Սիրիական ռազմաճակատ Բեյրութի ազատագրում (Լիբանան), Կիլիկյան պատերազմ (Ֆրանս-թուրքական պատերազմ) |
Լուծարվեց | 1920 թվական |
Հրամանատարներ | |
Հայտնի հրամանատարներ | գնդապետ Լուի Ռոմիո |
Փակել