![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Makarenko.jpg/640px-Makarenko.jpg&w=640&q=50)
Անտոն Մակարենկո
From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Սեմյոնովիչ Մակարենկո (ռուս.՝ Антон Семёнович Макаренко, մարտի 13, 1888(1888-03-13)[1][2][3] կամ մարտի 1 (13), 1888[3], Բելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 1, 1939(1939-04-01)[4][5][6][…], Գոլիցինո, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) ուկրաինացի մանկավարժ և գրող։
Անտոն Մակարենկո Антон Семёнович Макаренко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 13, 1888(1888-03-13)[1][2][3] կամ մարտի 1 (13), 1888[3] |
Ծննդավայր | Բելոպոլիե, Q12086761?, Sumsky Uyezd, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 1, 1939(1939-04-01)[4][5][6][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Գոլիցինո, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Պոլտավայի ազգային մանկավարժական համալսարան |
Երկեր | Մանկավարժական պոեմ 30-ականի երթը Գիրք ծնողների համար Դաստիարակության գործընթացի կազմակերպման մեթոդիկա Դրոշակներն աշտարակների վրա |
Մասնագիտություն | մանկավարժ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կայք | makarenko.edu.ru |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մակարենկոն խնամքից զուրկ, իրավախախտ երեխաների վերադաստիարակության մանկավարժական պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել։ 1920-1930-ական թվականներին ղեկավարել է անչափահաս իրավախախտների Մ. Գորկու անվան աշխատանքային գաղութը և Ֆ. Ձերժինսկու անվան մանկական աշխատանքային կոմունան։
Մակարենկոն կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում։ Նա սահմանել է «կոլեկտիվի շարժման օրենքը»։ Մանկական կոլեկտիվի զարգացումը, ըստ Մակարենկոյի, պետք է անընդհատ լինի։ Կոլեկտիվի առջև միշտ պետք է մեկ կամ մի քանի խնդիրներ լինեն, որոնց հասնելը ջանքեր է պահանջում։
Իր մանկավարժական փորձի էությունը Մակարենկոն բնորոշել է՝ «որքան կարելի է մեծ պահանջկոտություն մարդու նկատմամբ և որքան կարելի է մեծ հարգանք նրա նկատմամբ» սկզբունքով։
Մակարենկոյի մանկավարժական փորձն ու հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ», «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա»), գեղարվեստական-տեսական («Գիրք ծնողների համար»), հրապարակախոսական հոդվածներում («Դաստիարակության նպատակը», «Բնավորության դաստիարակությունը դպրոցում» և այլն)։
Մակարենկոն պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՈւԽՍՀ-ում 1958 թվականին սահմանվել է Մակարենկոյի մեդալ, որով պարգևատրվում են առավել աչքի ընկնող ուսուցիչներն ու կրթության բնագավառի աշխատողները։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մակարենկոն այն չորս մանկավարժներից է (մյուս երեքը՝ Ջոն Դյուին, Գեորգ Կերշենշտեյները և Մարիա Մոնտեսորին են), որ սահմանել է մանկավարժական մտածողության եղանակները 20-րդ դարում։