From Wikipedia, the free encyclopedia
Անտոն (կամ Անտոնիո) Դիաբելլի (գերմ.՝ Anton Diabelli, սեպտեմբերի 6, 1781[1][2][3][…], Mattsee, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4] - ապրիլի 8, 1858[5][6][7][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]), ավստրիացի երաժշտական հրատարակիչ, խմբագրիչ և կոմպոզիտոր է։ Իր կյանքի տարիներին առավել հայտնի էր որպես հրատարակիչ, իսկ մեր օրերում առավել հայտնի է որպես վալսի կոմպոզիտոր, որի համար Լյուդվիգ վան Բեթհովենը գրել է իր երեսուներեք «Դիաբելիի վարիացիաները»։
Անտոն Դիաբելլի | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Anton Diabelli |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1781[1][2][3][…] Mattsee, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Երկիր | Ավստրիական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 8, 1858[5][6][7][…] (76 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Գերեզման | St. Marx Cemetery[8] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական hրատարակիչ և դասական կիթառահար |
Գործիքներ | դաշնամուր և կիթառ |
Կրթություն | Wilhelmsgymnasium? |
Anton Diabelli Վիքիպահեստում |
Ծնվել է Զալցբուրգի մոտ գտնվող Մատզե առևտրային քաղաքում։ Լինելով երաժշտական ունակություններով օժտված մանուկ՝ երգել է Զալցբուրգի արական երգչախմբում և, հավանաբար, ստացել է երաժշտական գիտելիքներ Յոհան Հայդնի մոտ։ 19 տարեկան հասակում Դիաբելլին արդեն մի շարք կոմպոզիցիաների հեղինակ էր՝ այդ թվում 6 շարականներ։ Ստացավ հոգևորականի կրթություն և 1800 թվականին ծառայեց որպես քահանա Բավարիայի Ռայթնհասլահ վանքում և մնաց այնտեղ մինչև 1803 թվականը, երբ Բավարիայում փակվեցին բոլոր վանքերը։
1803 թվականին Դիաբելլին տեղափոխվեց Վիեննա և սկսեց դասավանդել կիթառ և դաշնամուր, գտավ երաժշտական հրատարակչի սրբագրիչի աշխատանք։ Այդ ընթացքում նա ուսումնասիրեց և յուրացրեց երաժշտական հրատարակչի մասնագիտությունը՝ շարունակելով ստեղծագործել։ 1809 թվականին գրել է «Ադամը կապանքների մեջ» (գերմ.՝ Adam in der Klemme) երգիծական օպերետը։ 1809 թվականից սկսեց ծավալել երաժշտական խմբագրիչի գործունեություն և 1818 թվականից համագործակցեց Պիետրո Կապիի հետ՝ ստեղծելով «Cappi & Diabelli» երաժշտական խմբագրական ձեռնարկությունը, որը շուտով հասարակության լայն շրջանակներում դարձավ հանրահայտ, քանի որ հրատարակում էր այնպիսի երաժշտական ստեղծագործություններ, որոնք կարելի էր կատարել թե՛ մասնագիտական, և թե՛ սիրողական մակարդակներում։ Այն հայտնի էր նաև որպես Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները հրատարակող։ 1824 թվականին Դիաբելլիի և Կապիի համագործակցությունը դադարեցվեց և Դիաբելլին ստեղծեց սեփական հրատարակչական տունը, որը շարունակեց ընդլայնվել մինչև 1851 թվականը։
Դիաբելլին ստեղծել է մի շարք հայտնի կոմպոզիցիաներ, այդ թվում «Ադամը կապանքների մեջ» (գերմ.՝ Adam in der Klemme) օպերետը, երգեր, շարականներ, դաշնամուրային և կիթառային պիեսներ։ Կիթառային պիեսներն ամենամեծ քանակն են կազմում նրա ստեղծագործությունների մեջ։ Հայտնի են նաև նրա չորս ձեռքի պիեսները։ «Երիտասարդության հաճույքները» վեց սոնատներից կազմված կոմպոզիցիան արտացոլում է անհայտ ուժերի հակամարտությունը։ Դա արտահայտվում է ուժգինից դեպի մեղմ կտրուկ և հաճախակի անցումներով։ Երբ նշվում է ուժգին, դաշնակահարը պետք է ցուցադրի չարության զգացում՝ այդպիսով պատկերելով հակառակորդին։ Եվ ընդհակառակը՝ մեղմ նշանները ներկայացնում են գլխավոր դերակատարին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.