Սոֆոկլեսի ողբերգություն From Wikipedia, the free encyclopedia
Անտիգոնե, հին հունական ողբերգակ Սոֆոկլեսի ողբերգություն, բեմադրվել է 442 թվականի մարտ-ապրիլին, հայերեն է թարգմանվել Համազասպ Համբարձումյանի կողմից[3]։
Անտիգոնե հին հունարեն՝ Ἀντιγόνη | |
---|---|
Հեղինակ | Սոֆոկլես |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | հին հունական ողբերգություն[1] |
Բնօրինակ լեզու | հին հունարեն |
Կերպար(ներ) | Անտիգոնե, Իսմենե, Creon?, Eurydice of Thebes?, Haemon? և Թիրեսիաս |
Առաջնախաղի տարեթիվ | մարտ մ. թ. ա. 441[2] |
Antigone (Sophocles) Վիքիպահեստում |
«Անտիգոնեն» գրված է Թեբեյան շարքի առասպելաբանական սյուժեի հիման վրա։ Սոփոկլեսը ողբերգության մեջ ցույց է տալիս մարդու ընտրությունը աստվածային բարոյական օրենքի և պետական օրենքների միջև հակասության պայմաններում[4]։
Պոլինիկեսն արգոսյան բանակով արշավել է հայրենի Թեբե քաղաքի վրա՝ արքայական իշխանությունն իր եղբորից՝ Էտեոկլեսից խլելու։ Արգոսյան զորքը պարտվել է, իսկ եղբայրները մենամարտում սպանել են միմյանց։ Նոր թագավոր Կրեոնը մահվան սպառնալիքով արգելում է հողին հանձնել Պոլինիկեսի դին։ Նահատակված Էտեոկլեսը թաղվելու է բոլոր պատիվներով, Պոլինիկեսն անթաղ պիտի մնա, նրա մարմինը գիշատիչների կեր պիտի դառնա։
Անտիգոնեն` Էդիպ թագավորի դուստրը, անտեսելով Կրեոնի հրամանը հողին է հանձնում եղբոր դին։ Կրեոնը կարգադրում է Անտիգոնեին հսկողության տակ պահել՝ շուտով նրան մահապատժի ենթարկելու համար։ Կրեոնի որդի Հեմոնը՝ Անտիգոնեի փեսացուն, փորձում է հորը ետ կանգնեցնել, բայց հայրը անդրդվելի է, նա չի լսում նաև Թեբեի կույր գուշակ Թիրեսիասին, որ Կրեոնին խորհուրդ է տալիս Պոլինիկեսի մարմինն անմիջապես հողին հանձնել և Անտիգոնեին ազատել։ Ծերունին գուշակում է Կրեոնի ամենասիրելի մարդկանց մոտալուտ մահն ու հեռանում։
Կրեոնի սուրհանդակը բերում է Անտիգոնեի և Հեմոնի մահվան գույժը։ Անտիգոնեն դամբարանում կախվել է, և սիրելի հարսնացուի դիակի մոտ ինքնասպան է եղել նաև Հեմոնը…
Հեմոնի դիակը ձեռքերին՝ ծառաների հետ գալիս է Կրեոնը։ Նրան նոր հարված է սպասում. իմանալով որդու մահը՝ ինքնասպան է եղել նաև նրա կինը՝ Եվրիդիկեն։ Վշտից խենթացած Կրեոնը ողբում է իր ճակատագիրը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.