![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Ante_Paveli%25C4%2587.jpg/640px-Ante_Paveli%25C4%2587.jpg&w=640&q=50)
Անտե Պավելիչ
From Wikipedia, the free encyclopedia
Անտե Պավելիչ (խորվ.՝ Ante Pavelić, հուլիսի 14, 1889(1889-07-14)[1][2][3], Bradina, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina - դեկտեմբերի 28, 1959(1959-12-28)[4][1][2][…], Մադրիդ, Իսպանիա[4]), արմատական ազգայնական ուղղության խորվաթ քաղաքական ու պետական գործիչ, ուստաշների ֆաշիստական կազմակերպության հիմնադիր ու առաջնորդ (1929—1945)[7][8][9]: Կրթությամբ և մասնագիտությամբ փաստաբան էր։ 1941—1945 թվականներին եղել է Խորվաթիայի Անկախ Պետության (ԽԱՊ) դիկտատոր (բռնապետ, «Poglavnik»), պետություն, որն «առանցքի» երկրների ռազմական ու քաղաքական աջակցությամբ ստեղծվել էր 1941 թվականի ապրիլին։ Իր կառավարման տարիներին ԽԱՊ-ում սերբերի, հրեաների, գնչուների նկատմամբ իրականացրել է ցեղասպան քաղաքականություն, իսկ ուստաշների վարչակարգի հակառակորդների նկատմամբ լայն մասշտաբներով ու աննախադեպ անգութ դաժանությամբ գործի է դրել ահաբեկչությունը[10][11][12][13]։ Պավելիչի գլխավորած վարչակարգը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մնացել է Երրորդ ռայխի հավատարիմ դաշնակիցը, վերջինիս տրամադրության տակ դրել իր ռազմական կազմավորումները, որոնք կռվել են նաև ԽՍՀՄ-ի դեմ։
Անտե Պավելիչ խորվ.՝ Ante Pavelić | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1889(1889-07-14)[1][2][3] |
Ծննդավայր | Bradina, Austro-Hungarian rule in Bosnia and Herzegovina |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1959(1959-12-28)[4][1][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[4] |
Գերեզման | Մադրիդի Սուրբ Իսադորի անվան գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Poglavnik? |
Կուսակցություն | Ուստաշներ և Croatian Pure Party of Rights? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
1945 թվականի մայիսին՝ ԽԱՊ-ի կրախի ժամանակ Պավելիչը փախուստի է դիմել, թաքնվել Ավստրիայում, Իտալիայում, Արգենտինայում, Իսպանիայում։ Այդ նույն տարում հարավսլավական ժողովրդական դատարանը նրան հեռակա կարգով դատապարտել է մահապատժի։
Վտարանդիության մեջ գտնված ժամանակ Պավելիչը շարունակել է քաղաքական գործունեությունը, ընդսմին՝ հիմնել է «Խորվաթական ազատագրական շարժում» կուսակցությունը։ Մահացել է 1959 թվականի դեկտեմբերի 28-ին, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։