From Wikipedia, the free encyclopedia
Աննա Սոֆի Լորենցա Պետերսեն[7] (դան․՝ Anna Sophie Lorenze Petersen, փետրվարի 20, 1845[1][2], Կոպենհագեն, Դանիա[3] - օգոստոսի 6, 1910[4], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[5]), 19-րդ դարի երկրորդ կեսի դանիացի նկարչուհի։
Աննա Պետերսեն դան․՝ Anna Sophie Petersen | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1845[1][2] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[3] |
Վախճանվել է | օգոստոսի 6, 1910[4] (65 տարեկան) |
Մահվան վայր | Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[5] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | During the service. From the west coast of Jutland?[6] |
Ուսուցիչ | Jean-Jacques Henner?[5] |
Anna Petersen Վիքիպահեստում |
Աննա Պետերսենը նկարչություն է սովորել Կոպենհագենում և Փարիզում, որտեղ սովորել է նկարիչ Ժան-Ժակ Էնների արվեստանոցում։ Քանի որ Աննայի որպես նկարիչ ձևավորման ընթացքում կանայք չէին ընդունվում Կոպենհագենի Գեղարվեստի ակադեմիա, նա կրթություն է ստացել Դանիայի կանանց ակադեմիայում, որը բացվել էր 1888 թվականին այդ ակադեմիայի կողմից, որտեղ ընդունվել է 1890 թվականին։ Այստեղ նրա ուսուցիչն է եղել Վիգո Յոհանսենը։ Սկզբում նա հետաքրքրություն է ցուցաբերել ժանրային գեղանկարչության նկատմամբ, այնուհետև զբաղվել է ավելի շատ դիմանկարչությամբ։ Արվեստում նա համարվում է ռեալիստական ուղղության ներկայացուցիչ։ Կոմպոզիցիայով նա մոտ է գերմանացի նկարիչ Ֆրից ֆոն Ուդեին, ոճաբանորեն՝ դանիացիներ Նիլս Բիերրին և Լաուրից Ռինգին։
1883 թվականին Աննա Պետերսենը առաջին անգամ իր կտավները ցուցադրել է Շառլոտենբորգի պալատում։ 1880-ականներին նա արդեն բազմիցս մասնակցել է միջազգային գեղարվեստական ցուցահանդեսների, ինչպես նաև իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզի 1889 թվականի համաշխարհային ցուցահանդեսում։ 1883-1906 թվականներին Շարլոտենբորգում անցկացվել է Պետերսենի աշխատանքների 17 ցուցահանդես։ 1891 թվականին նրա նկարները ներկայացվել են Մյունխենի «Բոլոր ազգերի արվեստի ցուցահանդեսում», 1893 թվականին՝ Չիկագոյի կոլումբիական ցուցահանդեսում։ 1985 թվականին մասնակցել է «Անցյալի և ներկայի կանանց գեղարվեստի ցուցահանդեսին»։ 1883 թվականին նկարիչը ուսումնական ճամփորդություն է կատարել Հռոմ, իսկ հաջորդ տարի՝ Բրետան։ 1885-1886 թվականներին նա ապրել է Փարիզում և դասեր ստացել էլզասցի նկարիչ Ժան-Ժակ Էններից։ 1888 թվականին նա կրկին մեկնել է Փարիզ, իսկ 1889 թվականի գարնանը` Իսպանիա և կանգ առել Մադրիդում, Սևիլյայում, Գրանադայում և Ալորում։ Նույն թվականի հունիսին Աննան վերադարձել է Փարիզ։ 1904-1905 թվականներին Աննա Պետերսենը նկարիչ Ալբերտ Գոտշալկի հետ միասին ուղևորվել է Իտալիա, որտեղ այցելում է Հռոմ, Ֆլորենցիա և Վոլտերրա։
Աննա Պետերսենն ամուսնացած է եղել Ֆրից Մագնուսենի հետ։ Աննա Պետերսենի կտավներից գտնվում են Կոպենհագենի դանիական արվեստի պետական թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.