Անկատար սնկեր
From Wikipedia, the free encyclopedia
Անկատար սնկեր (լատին․՝ Fungi imperfecti), դեյտերոմիցետներ (լատին․՝ Deuteromycetes), միտոսպորային սնկեր, սնկերի տարասեռ խումբ, որն էվոլյուցիայի ընթացքում կորցրել է սեռական փուլը, կամ այն դեռ հայտնի չէ, կամ էլ հայտնի է, բայց էական դեր չի խաղում զարգացման ընթացքում։ Ֆիլոգենետիկորեն կապված է ասկոմիցետների և բազիդիոմիցետևերի տարբեր խմբերի հետ։ Հայտնի է 30-35 000 տեսակ։
Անկատար սնկեր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Դաս | Անկատար սնկեր (Deuteromycetes) Sacc. & P.Syd., 1899 |