From Wikipedia, the free encyclopedia
Անիբալե Կարաչի (իտալ.՝ Annibale Carracci), նոյեմբերի 3, 1560[1], Բոլոնիա, Պապական մարզ[2][3] - հուլիսի 15, 1609[1][4][5][…], Հռոմ, Պապական մարզ[6][3]), իտալացի նկարիչ, Բոլոնիայի դպրոցի քանդակագործ, նկարիչ Ագոստինո Կարաչիի եղբայրը։
Անիբալե Կարաչի իտալ.՝ Annibale Carracci | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1560[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[2][3] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1609[1][4][5][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[6][3] |
Քաղաքացիություն | Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ոճ | բարոկկո[7] |
Ժանր | պատմական գեղանկարչություն[8], ժանրային նկարչություն[8] և դիմանկար[8] |
Թեմաներ | գեղանկարչություն[9] |
Ուշագրավ աշխատանքներ | Corpse of Christ?, The Choice of Hercules? և Resurrection of Christ? |
Ուսուցիչ | Պրոսպերո Ֆոնտանա |
Աշակերտներ | Անտոնիո Մարցիալե Կարաչի |
Ազգականներ | Անտոնիո Մարցիալե Կարաչի |
ստորագրություն | |
Annibale Carracci Վիքիպահեստում |
Պասերոտոյի և իր երկպորտ եղբոր` նկարիչ Լյուդովիկ Կարաչիի աշակերտը, Անիբալը արվեստի դասեր է վերցրել Կորեջիոյից, Տինտորետտոյից, Պաոլո Վերոնեզեից, Ռաֆայելից ու Միքելանջելոյից։ Այս վարպետներին նմանակելու ձգտումը վառ արտահայտված է նրանց վաղ ստեղծագործություններում։ 1582 թվականին Անիբալե և Ագոստինո Կարաչիները հիմնել են սեփական դպրոցը, որն արդյունքում ստացել է «Ակադեմիա դելի Ինկամինատի» անվանումը[10]։ Անիբալեն գործուն մասնակցություն է ունեցել Ակադեմիայի մանկավարժական ու գեղարվեստական գործունեությանը։ 1597 թվականին Անիբալե Կարաչին հրավիրվել է Հռոմ կարդինալ Ֆարնեզեի կողմից` առասպելաբանական թեմատիկայով ձևավորելու Պալացցո Ֆարնեզեի պատերը։ Այդ աշխատանքը նրանից, իր եղբայր Ագոստինոյից ու աշակերտներից խլել է 8 տարի։ Նրանց կողմից ստեղծված որմնանկարները նշանակալի են իրենց հաջող դիրքերով, համադրությունների իմաստավորումով և բազմապիսությամբ ու նկարչի հաջողված նկարներին բնորոշ գույների թարմությամբ։ 1602 թվականին Անիբալե Կարաչին պատվեր է ստանում որմնանկարելու հռոմական Էրերա դե Սան Ջակոմո դելի Սպանիոլի կապելան։ 1605 թվականից սկսած դաժան հոդացավերը թույլ չեն տալիս նկարչին սբաղվել գեղանկարչությամբ։ Չնայած համընդհանուր ճանաչմանը, Անիբալեն Կարաչին մահացել է 49 տարեկան հասակում, աղքատության մեջ և թաղվել է Պանթեոնում, Ռաֆայելի կողքին` ըստ մահից առաջ հայտնած իր ցանկության։
Կարաչիի գեղարվեստական ստեղծագործությունների արժանիքները կայանում է համադրության արվեստում, խելամտորեն հաշվարկված կերպարներում և գույների թարմության մեջ:Սակայն քննադատները նաև նշում են իրականության բացակայությունը նրա աշխատանքներում։ Անիբալե Կարաչիի կրոնական կոմպոզիցիաները տիպիկ արտացոլումն է իր ժամանակների սենտիմենտալ և անիրական աստվածատկերման։ Բացի հոգևոր, դիցաբանական և այլաբանական բովանդակության նկարներից, պատկերել է նաև բնանկաներ։
Իր փորագրություններում Անիբալե Կարաչին ստեղծել է գրեթե բացառապես սեփական համադրություններ («Խաչելություն», «Յուպիտերը և Անտիոպան», «Քրիստոս» և այլն)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.