From Wikipedia, the free encyclopedia
Անդրոնիկոս Ա Կոմնենոս (հուն․՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός, 1118[1][2][3], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4][2][5] - սեպտեմբերի 12, 1185[6][7][8], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[9][10][4]), բյուզանդական կայսր, Կոմնենոսների հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը։ Տրապիզոնում հետագայում իշխող Մեծ Կոմնենոսների հարստության հիմնադիրը։
Անդրոնիկոս Ա Կոմնենոս | |
---|---|
Բյուզանդական կայսրության կայսր | |
Իշխանություն | 1183-1185 |
Հունարեն | Ανδρόνικος Α’ Κομνηνός |
Ծնվել է՝ | 1118[1][2][3] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[4][2][5] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 12, 1185[6][7][8] մարդասպանություն |
Վախճանի վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[9][10][4] |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Նախորդ | Ալեքսիոս Բ Կոմնենոս |
Հաջորդող | Իսահակ Բ Անգելոս |
Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և զինվոր | |
Հայր | Իսահակ Կոմնենոս |
Երեխաներ | Alexios Komnenos?, John Komnenos?, Irene Komnene?, Մանուել Կոմնենոս և Maria Komnene? |
Հավատք | ուղղափառություն |
Իր բուռն կյանքի ընթացքում Անդրոնիկոսը զգաց իրեն տարբեր դերերում՝ կայսրության թշնամի, բանտարկյալ, քաղաքական էմիգրանտ, մայրաքաղաքային բնակչության սիրելի, «լատինների» հակառակորդ և հասարակ ժողովրդի կողմնակից։ Լինելով հզոր և քաջ անձնավորություն, Անդրոնիկոսը նաև գեղեցիկ և խորամանկ էր[11]։
Մանուիլ I Կոմնենոսի մահից հետո Անդրոնիկոսը զավթեց թափուր մնացած գահը։ Նրա կառավարումը սկսվեց անհրաժեշտ բարեփոխումներով, սակայն շուտով նա վերածվեց բռնապետի։ Այդ ամենը ուղեկցվեց նորմանների ներխուժմամբ, որից հետո բնակիչները ասպատամբեցին Անդրոնիկոսի դեմ և հանձնեցին գահը Իսահակ Բ Անգելոսին։ Վերջինս էլ հանձնեց Անդրոնիկոսին ժողովրդին, ովքեր էլ տանջամահ արեցին նրան։ Անգելոսների հարստության օրոք Բյուզանդիան սկսեց անկում ապրել, որի հետևանքով էլ 1204 թվականին խաչակիրները նվաճեցին Կոստանդնուպոլիսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.