From Wikipedia, the free encyclopedia
«Անդրեյկա» (ռուս.՝ «Андрейка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։
Անդրեյկա ռուս.՝ Андрейка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, ընտանեկան ֆիլմ և կինոպատում |
Թվական | 1958 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պոպով |
Դերակատարներ | Նիկոլայ Տիմոֆեև, Լիլիա Գրիցենկո, Վիկտոր Չեկմարյով[1] և Կիրիլ Լավրով |
Օպերատոր | Սեմյոն Իվանով |
Երաժշտություն | Վլադիմիր Մակլակով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 78 րոպե |
Էկրան է բարձրացել 1958 թվականի սեպտեմբերի 25-ին[2]։ 1959 թվականին Կիևի համամիութենական կինոփառատոնում արժանացել է Առաջին մրցանակի որպես լավագույն մանկական ֆիլմ[3]։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1917 թվականի հուլիսին Պետրոգրադում։ Քաղաքում ցույցեր են։ Ցուցարարների շարքերում կան երեխաներ ու ծերեր։ Ցուցարարների վրա կրակում են, զոհեր ու վիրավորներ են ընկնում։ Հրաշքով կենդանի է մնում պետերբուրգցի բանվոր որդի Անդրեյկան։
Կառավարությունը հրամանագիր է արձակում Լենինին ձերբակալելու մասին։ Նրան փնտրում են ոստիկանական լրտեսները։ Դրանցից մեկը ենթասպա Զվոնկովն է։ Նա բնակություն է հաստատել Անդրեյկայի տնից ոչ հեռու՝ ներկայանալով որպես դռնապան քեռի Վիտյա։ «Քեռի Վիտյային» հաջողվում է իր կողմը գրավել երեխաներին։
Մի օր Անդրեյկան իմանում է, որ շուտով Լենինը, որը թաքնվում էր ոստիկանությունից, պետք է գա իրենց տուն։ Նա խորհուրդ է խնդրում քեռի Վիտայից՝ մանկամտորեն վստահելով նրան։ Լենինին բռնելու համար շրջափակում է կազմակերպվում։ Չկարողանալով ձերբակալել նրան՝ ոստիկանները ձերբակալում են Անդրեյկայի հորը։ Անդրեյկան հասկանում է, թե ով է «քեռի Վիտյան»։
Հորը ռազմաճակատ ուղարկելուց հետո Անդրեյկան դառնում է ընտանիքի ավագը։ Նա աշխատանքի է անցնում որպես մոնտաժորդ, բայց նրան վտարում են աշխատանքից այն բանի համար, որ նա օգնել է վերականգնել էլեկտրաէներգիան Սմոլնիում։
Մի անգամ Անդրեյկայի ընկեր Վասկան տեսնում է «քեռի Վիտյային»։ Անդրեյկան և Վասկան հետևում են լրտեսին։ Կարմիր պարեկը վնասազերծում է նրան։
Սմոլնիում ելույթ է ունենում Լենինը և ազդարարում պրոլետարական հեղափոխության մասին։
Առաջին մրցանակ Կիևի համամիութենական կինոփառատոնում (1959) լավագույն մանկական ֆիլմի համար։
Ֆիլմն Էկրան բարձրանալուց անմիջապես հետո դրական ակնարկներ է ստացել[4]։
Արվեստաբան Վերա Տուլյակովան ֆիլմն անվանել է հեղափոխությանը երեխաների մասնակցության մասին նախկինում նկարահանված ֆիլմերից լավագույնը։ Նա իր գրախոսության մեջ նշել է, որ «հեղինակի և ռեժիսորի կողմից ճշգրիտ հայտնաբերված սյուժետային իրավիճակները նպաստում են տղայի բնավորության բացահայտմանը, ցույց են տալիս Անդրեյկայի հասունացումը»[4]։ Միևնույն ժամանակ նա կարծում էր, որ հեղինակները «առանց հատուկ անհրաժեշտության ֆիլմում ներկայացնում են զանգվածային տեսարաններ և դրվագներ, որոնք թույլ կապվ ունեն սյուժեի զարգացման հիմնական գծի հետ»։
Դերասանական խաղը վերլուծելիս Վ. Տուլյակովան գրել է, որ «Բորյա Վասիլևը, որը խաղում է Անդրեյկայի դերը, ճշմարիտ է, հուզական է արդյունավետ այն դրվագներում, որոնք նրանից պահանջում են համոզմունք և նույնիսկ բնավորություն», բայց ճշմարտությունը անհետանում է նրա հերոսի մեջ, երբ ռեժիսորը նրա առջև դնում է ոչ մանկական դերասանական առաջադրանքներ։ Նա նաև գրել է, որ «մյուս երեխաները, ովքեր չեն ստացել դերասանական այսպիսի բարդ առաջադրանքները, միշտ մնում են գեղեցիկ, բնական, զվարճալի»։ Նշելով Անդրեյկայի հոր և մոր դերերի (Ն. Տիմոֆեևա և Լ. Գրիցենկո) համոզիչ և հավաստի լինելը՝ Տուլյակովան կարծիք է հայտնել, որ Ա. Պոպովը «փոքր-ինչ չոր և միապաղաղ է ցույց տվել մեծահասակների սցենարում»։ Գրախոսության մեջ առանձնանում էր օպերատոր Ս. Իվանովի աշխատանքը, որը «առավել ճշգրիտ է մարմնավորում բնօրինակ և յուրօրինակ գաղափարը»[4]։
Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «ֆիլմի հերոս Անդրեյկան ճշմարիտ և խորը կերպար է» և կարծիք է հայտնել, որ «իր ճշմարտացիությամբ ֆիլմը սովետական երեխաներին մոտեցնում է մեր հայրենիքի պատմական անցյալին»[5]։ Նա պնդել է, որ «հեղինակները հավաստի են ներկայացնում պատումը. նրանք Անդրեյկային դարձնում են իսկական կյանքի մասնակից, բայց չեն ստիպում նրան իր տարիքի համար ճնշող գործերով և սխրանքներով որոշել իրադարձությունների ուղղությունը, կամ, ինչպես երբեմն պատահում է վատ ֆիլմերում, որոշել դրանց արդյունքը»[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.