Անդրեա դել Սարտո
From Wikipedia, the free encyclopedia
Անդրեա դել Սարտո (իտալ.՝ Andrea del Sarto, իսկականը՝ Անդրեա դ’Անոլո դի Ֆրանչեսկո դի Լուկա դի Պաոլո դել Միլորե Վանուկի, իտալ.՝ Andrea d'Agnolo di Francesco di Luca di Paolo del Migliore Vannucchi е, հուլիսի 16, 1486, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - սեպտեմբերի 29, 1530[2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի նկարիչ։
Անդրեա դել Սարտո Andrea del Sarto | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Andrea d'Agnolo di Francesco di Luca di Paolo del Migliore Vannucchi |
Ծնվել է | հուլիսի 16, 1486 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1530[2] (44 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Բարձր վերածնունդ |
Ժանր | գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Madonna of the Harpies?, San Gallo Annunciation? և Վերջին ընթրիք |
Ուսուցիչ | Պիերո դի Կոզիմո և Ռաֆաելլո դել Գարբո |
Աշակերտներ | Պոնտորմո |
Ամուսին | Lucrezia del Fede? |
Andrea del Sarto Վիքիպահեստում |
Սովորել է Պիեռո դի Կոզիմոյի մոտ։ Կրել է Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Բարտոլոմեոյի, Միքելանջելոյի ազդեցությունը։ Սարտոյի աշխատանքները Ֆլորենցիայի Սանտիսիմա Անունցիատա եկեղեցու կլուատրի (1510-1515), Սկալցի (1515-1526) և Սան Սալվի (1520-ական թվականների վերջ) մենաստանների որմնանկարները, «Մադոննան մանկան, Ս. Եկատերինայի, Եղիսաբեթի և Հովհաննես Մկրտչի հետ», 1519, Էրմիտաժ, Լենինգրադ, «Քանդակագործի դիմանկարը», Ազգային պատկերասրահ, Լոնդոն աչքի են ընկնում տարածառիթմական տարրերի բարդ հավասարակշռվածության վրա հիմնված պարզ տրամաբանված կոմպոզիցիայով։ Նրա գործերի բանաստեղծական ոգեշնչվածությունը շատ բանով պայմանավորված է վառ, հյութեղ գունային հարթությունները միահյուսող լուսաստվերով։ Միաժամանակ Սարտոյի արվեստին հատուկ է կերպարների վերացականությունը և Բարձր Վերածննդի գեղարվեստական սկզբունքների դոգմատացման հակումը։