Անգկոր Վատ
From Wikipedia, the free encyclopedia
Անգկոր Վատ կամ Անգկովոատ[1][2][3] (կխմեր.՝ អង្គរវត្ត [ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար»[4]), տաճարային համալիր Կամբոջայում։ Աշխարհի ամենամեծ կրոնական հուշարձանն է[5]։ Զբաղեցնում է 162․6 հա տարածք[6]։ Նախապես կառուցվել է Քմերական կայսրության օրոք, որպես հինդուիստական տաճար, որը նվիրված էր Վիշնու աստծուն, սակայն աստիճանաբար փոխակերպվել է բուդդիստական տաճարի[7]։
Անգկոր Վատ | |
Angkor Wat* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Անգկոր Վատը 2005 թվականին | |
Երկիր | Կամբոջա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1992 (16-րդ նստաշրջան) |
Համար | 668 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Համարվում է երբևէ ստեղծված ամենամեծ պաշտամունքային վայրերից, ինչպես նաև աշխարհի կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը[8]։ Կառուցվել է 12-րդ դարի կեսերին քմեր թագավոր Սուրյավարման II-րդի կառավարման օրոք[9] Յաշոդհարապուրա քաղաքում, որն այդ ժամանակ Քմերական կայսրության մայրաքաղաքն էր։ Համալիրը եղել է արքայական տաճար, իսկ հետագայում՝ դամբարան։ Նախորդ արքաները հետևել են շիվաիզմի ավանդույթներին, սակայն Անգկոր Վատը նվիրված է Վիշնու աստծուն։ Քանի որ տաճարը լավագույնս պահպանվել է, ըստ այդմ՝ այն միակն է այս տեղանքում, որն իր հիմնադրման օրվանից մնացել է որպես կարևոր կրոնական կենտրոն։ Համարվում է քմերական ճարտարապետության դասական ոճի ցայտուն օրինակ։ Կամբոջայի խորհրդանիշն է[10], պատկերված է ազգային դրոշի և զինանշանի վրա[8]։ Մեծ մասսայականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում[11]։
Անգկոր Վատը տեղակայված է Սիեմրեապ քաղաքից 5,5 կմ հյուսիս, Կամբոջայի նույնանուն նահանգում, և իրենից ներկայացնում է տաճարային համալիր՝ քմերների պետության մայրաքաղաք Անգկորում։ Քաղաքը զբաղեցնում է 200 կմ²։ Վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ քաղաքն ընդգրկել է 3000 կմ², իսկ բնակչությունը կազմել է կես միլիոն մարդ, ըստ որի՝ այն եղել է նախաարդյունաբերական ժամանակաշրջանի ամենախոշոր բնակավայրը։
Ճարտարապետական առումով տաճարի մեջ միավորված են հինդուիստական տաճար-լեռը և տաճար-ճեմասրահը։ Առաջինը ներկայացնում էր առասպելական Մերու լեռը, որն աստվածների տունն էր, երկրորդը՝ քմերական ճարտարապետության հետագա դրսևորումն է։ Տաճարը բաղկացած է երեք համակենտրոն ուղղանկյուն կառույցներից։ Ներքին կառույցն ունի հինգ աշտարակ՝ ջրաշուշանի կառուցվածքով, կենտրոնական աշտարակի բարձրությունը 42 մետր է, իսկ ընդհանուր բարձրությունը՝ 65 մետր։
15-րդ դարում կառույցը չի օգտագործվել և լքվել է[12]։
Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[8]։