ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Անգելոս Բասինաս (հուն․՝ Άγγελος Μπασινάς, հունվարի 3, 1976[1][2], Խալկիդա), հույն ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Հունաստանի ազգային հավաքականի նախկին կապիտան։
Քաղաքացիությունը | Հունաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1976[1][2] (48 տարեկան) | ||
Ծննդավայր | Խալկիդա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերան սկսել է իր հայրենիքում՝ «Պանաթինաիկոս» ֆուտբոլային ակումբում, որի կազմում խաղացել է տասը տարի, երկու անգամ իր թիմով դարձել է Հունաստանի չեմպիոն, իսկ մեկ անգամ՝ նվաճել Հունաստանի ֆուտբոլի գավաթը։ 2006 թվականի ձմռանը Բասինասը տեղափոխվել է Իսպանական «Մալյորկա»։ Նրա համար պայքարում էին նաև «Բիրմինգհեմ Սիթիի», «Էվերթոն», «ԱԵԿ Աթենք» և «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբները։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ մրցաշրջանում Բասինասը հաջողությամբ է դրսևորվել, սակայն պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն չի թարմացրել և հեռացել է ակումբից։ 2008 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ սկսել է խաղալ «ԱԵԿ»-ում, 14 համարի ներքո։ Ակումբը հաջողությամբ հանդես չէր գալիս, ուստի Բասինասը շուտով տեղափոխվել է Անգլիա՝ «Պորտսմուտ» ֆուտբոլային թիմ։ Մարզիչ Թոնի Ադամսի գլխավորությամբ, որը Բասինասին հրավիրել էր ակումբ, ֆուտբոլիստը պարբերաբար մասնակցում էր թիմի հիմնական կազմում, սակայն, երբ մարզիչը փոխվել է, Բասինասը հայտնվել է պահեստայինների նստարանին։ Հաջորդ մարզիչը՝ Աբրահամ Գրանտը, ավելի շատ խաղային ժամանակ է վստահել Բասինասին, քան իր նախորդը, որի արդյունքում ֆուտբոլիստի օգնությամբ ակումբը հասնել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ սակայն պարտվել է «Չելսիին»։ Դժբախտաբար շուտով ակումբը դուրս է մնացել Պրեմիեր լիգայից, և Բասինասը ստիպված էր որոնել նոր ակումբ, որն էլ հանդիսացել է ֆրանսիական «Առլ-Ավինյոն» թիմը։
# | Ամսաթիվ | երկիր | Հակառակորդ | Հաշիվ | Ամփոփում | Մրցակցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 20 օգոստոսի 1999 | Կավալա, Հունաստան | Սալվադոր | 3:0 | Հաղթանակ | Ընկերական խաղ |
2. | 28 Փետրվար 2001 | Հերակլիոն, Հունաստան | Ռուսաստան | 3:3 | ոչ ոքի | Ընկերական խաղ |
3. | 12 Հունիս 2004 | Պորտու, Պորտուգալիա | Պորտուգալիա | 1:2 | Հաղթանակ | Եվրո 2004 |
4. | 9 Փետրվար 2005 | Աթենք, Հունաստան | Դանիա | 2:1 | Հաղթանակ | Որակավորման խաղեր 2006 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության համար |
5. | 28 Մարտ 2007 | Վալետա, Մալթա | Մալթա | 0:1 | Հաղթանակ | Եվրո-2008-ի որակավորման մրցումներ |
6. | 17 Նոյեմբեր 2007 | Աթենք, Հունաստան | Մալթա | 5:0 | Հաղթանակ | Եվրո-2008-ի որակավորման մրցումներ |
7. | 21 Նոյեմբեր 2007 | Բուդապեշտ, Հունգարիա | Հունգարիա | 1:2 | Հաղթանակ | Եվրո-2008-ի որակավորման մրցումներ |
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.