From Wikipedia, the free encyclopedia
«Այրին» (ռուս.՝ «Вдова»), ռուսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Մինինը[1][2][3][4]։ Պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Ռուսաստանում[5]։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | սարսափ ֆիլմ և թրիլեր |
Թվական | 2020 |
Լեզու | ռուսերեն |
Պրոդյուսեր | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Սցենարի հեղինակ | Սվյատոսլավ Պոդգաևսկի |
Դերակատարներ | Մարգարիտա Բիչկովա |
Ֆիլմը պատմում է մի խումբ կամավոր փրկարարների մասին, որոնք մարզվում են Լենինգրադի մարզի անտառներում։ Ինչպես պնդում են հեղինակները, այն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել այս տարածաշրջանում 2017 թվականին։ Հանկարծ ԱԻՆ-ը հայտնում է կորած տղայի մասին, որից հետո կամավորները սկսում են որոնումները, որոնց ընթացքում նրանք հանդիպում են ծառերի վրա արված խորհրդավոր նշանների, վախեցնող հնչյունների և անշունչ պառավի։ Այս ամենը նրանց հիշեցնում է, որ շուտով պետք է գա մի օր, երբ, ինչպես հավաստիացնում են լեգենդները, անտառը դառնալու է մահացու ծուղակ[6]։
Դերասան | Դեր |
---|---|
Վիկտորյա Պոտեմինա | Վիկա |
Անաստասիա Գրիբովա | Քրիստինա |
Մարգարիտա Բիչկովա | Զոյա |
Իլյա Ագապով | Իլյա |
Ալեքսեյ Անիսկին | Լյոշա |
Կոնստանտին Նսետերենկո | Անդրեյ |
Օլեգ Չուգունով | Նիկիտա |
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2018 թվականի հոկտեմբերի 14-ի Պոկրովի օրը և տեղի են ունեցել Լենինգրադի մարզի ճահճային անտառներում։ Ֆիլմի հերոսների մեծ մասին մարմնավորել են իրական կյանքում փրկարարներ աշխատող մարդիկ։ Ֆիլմի հեղինակների խոսքով՝ նկարահանման համար իրենց ոգեշնչել են «Բլերի կախարդը», «Վերապրածը» և «Ռեպորտաժ» ֆիլմերը։ Նկարահանող խմբի պնդմամբ՝ ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են իրական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Լենինգրադի մարզի անտառներում փրկարարների թիմի հետ[7]։ Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Պոկրովյան անտառը» (ռուս.՝ «Лес Покров»)[8]։
Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին[9]։ Shout! Studios ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ում «Այրին» և «Սիրո կախարդանք։ Սև հարսանիք» ֆիլմերի վարձույթի իրավունքը Հյուսիսային Ամերիկայում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.