Ամմանի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ամմանի մարզ կամ Մայրաքաղաքային մարզ (արաբ․՝ محافظة العاصمة)՝ մուհաֆազա Հորդանանի կենտրոնական հատվածում։ Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը համարվում է Ամման քաղաքը, որը նաև հանդիսանում է Հորդանանի մայրաքաղաքը։ Տարածքը կազմում է 7579 կմ²։ Այդ ցուցանիշով Ամմանի մարզը Հորդանանում գտնվում է 3-րդ տեղում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամմանի մարզ արաբ․՝ محافظة العاصمة | |
---|---|
Երկիր | Հորդանան |
Կարգավիճակ | Մուհաֆազա |
Մտնում է | Հորդանան |
Ներառում է | 9 շրջաններ |
Վարչկենտրոն | Ամման |
Խոշորագույն քաղաք | Ամման |
Նահանգապետ | Յասիր Ալ-Ադուան |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն (2015) | 4 007 526 (1-ին տեղ) |
Խտություն | 528.7 |
Կրոնական կազմ | Իսլամ |
Տարածք | 7 579 կմ² (3-րդ տեղ) |
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 1050 մ մ 780 մ մ |
Սահմանակցում է | Զարքայի մարզ, Մաանի մարզ, Մադաբայի մարզ, Քարաքի մարզ և Balqa Governorate? |
ISO 3166-2 կոդ | JO-AM |
Հեռախոսային կոդ | +962(6) |
Բնակչության թվով Ամմանի մարզը հանդիսանում է ամենաշատ բնակեցված մարզը Հորդանանում։ Հորդանանի 2015 թ. մարդահամրի համաձայն՝ Ամմանի մարզի բնակչությունը գերազանցում է 4 միլիոնը, որոնց մոտ 36%-ը (1.45 միլիոն) օտարերկրացիներ են։ Բնակչության աճի և օտարեկրացիների մեծ թվի պատճառը հարևան երկրներից փախստականների ներհոսքն է երկիր[1]։ Մարզում բնակչության միջին խտությունը՝ 528.7 մարդ/կմ²։ Մարզի պաշտոնական լեզուն, ինչպես Հորդանանի մյուս մարզերում համարվում է արաբերենը։ Սուննի իսլամը համարվում է մարզի բնակչության ճնշող մեծամասնության կողմից դավանվող կրոնը։
Մարզն իր հերթին բաժանվում է 9 շրջանների։ Հարավում սահմանակցում է Մաանի մարզին, հարավ-արևմուտքում՝ Քարաքի մարզին, արևմուտքում՝ Մադաբայի մարզին, Ջարաշի մարզին սահմանակցում է հյուսիս-արևմուտքում, իսկ հյուսիսում՝ Զարքայի մարզին։ Ունի նաև սահման Սաուդյան Արաբիայի հետ։
Ամմանի մարզի տարածքը բնակեցված է եղել դեռ վաղնջական ժամանակներից։ Մարզի տարածքում՝ Այն Ղազալ բնակավայրի մոտակայքում, հայտնաբերվել են մոտ մ.թ.ա. 7250 թվականին թվագրվող հին քաղաքակրթությունների մնացորդներ, որոնք Մերձավոր Արևելքի ամենամեծ նախապատմական հուշարձաններերից են։
Ամմանը, որն այն ժամանակ կոչվում էր Ռաբաթ Ամմոն, ամմոնացիների թագավորության մայրաքաղաքն էր։ Հելլենիստական և հռոմեական շրջանում քաղաքը կոչվում էր Ֆիլադելֆիա, և հանդիսանում էր հռոմեական Դեկապոլիսի 10 քաղաքներից մեկը։ Արաբական նվաճումներից հետո քաղաքը կրկին սկսեց կոչվել Ամման։
Դրանից հետո Ամմանի մարզի տարածքը դարեր շարունակ եղել է Օմայյան, Աբբասյան, Ֆաթիմյան խալիֆայությունների, Այյուբյան սուլթանության, մամլուքների պետության, Օսմանյան կայսրության մի մասը։ 1921 թվականից Անդրհորդանանի էմիրության, 1946 թվականից՝ անկախ թագավորության մայրաքաղաքն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.