գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ամին Յունես (գերմ.՝ Amin Younes, օգոստոսի 6, 1993[1][2], Դյուսելդորֆ, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս հոլանդական Նապոլիի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[3]։
Յունեսը Այաքսի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Գերմանիա Լիբանան | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1993[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիա | ||
Հասակ | 168 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր, հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 34 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-2000 | Ունտերաթ | ||
2000-2011 | Բորուսիա Մյոնխենգլադբախ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2013 | Բորուսիա Մյոնխենգլադբախ II | 37 | (4) |
2012-2015 | Բորուսիա Մյոնխենգլադբախ | 26 | (1) |
2014-2015 | → Կայզերսլաուտերն | 14 | (2) |
2015-2018 | Յոնգ Այաքս | 5 | (2) |
2015-2018 | Այաքս | 69 | (12) |
2018-ներկա | Նապոլի | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 | Գերմանիա Մ16 | 1 | (1) |
2009-2010 | Գերմանիա Մ17 | 10 | (4) |
2010-2011 | Գերմանիա Մ18 | 6 | (1) |
2011-2012 | Գերմանիա Մ19 | 8 | (2) |
2012-2013 | Գերմանիա Մ20 | 2 | (0) |
2013-2015 | Գերմանիա Մ21 | 18 | (3) |
2017-ներկա | Գերմանիա | 5 | (2) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յունեսը Բորուսիա Մյոնխենգլադբախի ակադեմիային 2000 թվականին՝ 8 տարեկան հասակում։ Բորուսիա Մյոնխենգլադբախ II-ի կազմում դեբյուտը նշել է 2011 թվականին։
Բունդեսլիգայում դեբյուտը նշել է 2012 թվականի ապրիլի 1-ին՝ փոխարինման դուրս գալով Հաննովերի դեմ խաղում[4]։
2014 թվականի օգոստոսին Յունեսը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող Կայզերսլաուտերն։
2015 թվականի հուլիսի 16-ին Յունեսը 3 տարվա պայմանագիր կնքեց հոլանդական Այաքսի հետ՝ պայմանագիրը 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 23-ին՝ փոխարինելով Վիկտոր Ֆիշերին Դե Գրաֆսհապի դեմ խաղում[6]։ Իր առաջին հանդիպում Էրեդիվիզիում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 4-ին՝ ՊՍՎ Էյնդհովենի դեմ խաղում[8]։ 2016 թվականի մայիսի 1-ին Յունեսը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տվենտեի դեմ խաղում[9]։ Իր առաջին մրցաշրջանում գերմանացին անցկացրեց 27 հանդիպում առաջնությունոում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[10]։
2016-17 մրցաշրջանում Յունեսը Եվրոպայի Լիգայում անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին դուրս գալ առաջնության եզրափակիչ, որտեղ սակայն Այաքսը 2-0 հաշվով պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին[11]։ Յունեսը ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[12]։ 2017-18 մրցաշրջանում գերմանացին կորցրեց իր դիրքը Այաքսի հիմնական կազմում՝ անցկացնելով 17 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ակումբի կազմում անցկացրած 3 մրցաշրջաններում Յունեսը մասնակցեց 100 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ[13]։
2018 թվականի հունվարի 31-ին Յունեսը նախնական 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[14], սակայն ընտանեկան խնդիրների պատճառով տրանսֆերը հետաձգվեց մինչև ամառ[15]։
2017 թվականի մայիսի 17-ին Յունեսը առաջին անգամ հրավիրվեց Գերմանիայի ազգային հավաքական՝ 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու համար[16]։
2017 թվականի հունիսի 6-ին նա իր դեբյուտը նշեց Գերմանիայի հավաքականի կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Դանիայի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց հունիսի 10-ին՝ Սան Մարինոյի դեմ խաղում[18]։ Գերմանիայի կազմում Յունեսը նվաճեց 2017 թվականի ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթը[19]։
2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ II | 2010–11 | Ռեգիոնալլիգա | 6 | 0 | — | 6 | 0 | |||
2011–12 | 20 | 3 | 20 | 3 | ||||||
2012–13 | 11 | 0 | 11 | 0 | ||||||
Ընդհանուր | 37 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 3 | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2011–12 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
2012–13 | 11 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 1 | ||
2013–14 | 14 | 0 | 0 | 0 | — | 14 | 0 | |||
Ընդհանուր | 26 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 28 | 1 | ||
Կայզերսլաուտերն | 2014–15 | Բունդեսլիգա 2 | 14 | 2 | 1 | 0 | — | 15 | 2 | |
Կայզերսլաուտերն II | 2014–15 | Ռեգիոնալլիգա | 3 | 0 | — | 3 | 0 | |||
Յոնգ Այաքս | 2015–16 | Էերստե դիվիզիոն | 4 | 1 | 0 | 0 | 4 | 1 | ||
2017–18 | 1 | 1 | 0 | 0 | 1 | 1 | ||||
Ընդհանուր | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 2 | ||
Այաքս | 2015–16 | Էրեդիվիզի | 27 | 8 | 2 | 0 | 6 | 0 | 35 | 8 |
2016–17 | 29 | 3 | 1 | 0 | 18 | 4 | 48 | 7 | ||
2017–18 | 13 | 1 | 0 | 0 | 4 | 1 | 17 | 2 | ||
Ընդհանուր | 69 | 12 | 3 | 0 | 28 | 5 | 100 | 17 | ||
Կարիերայի ընդհանուր | 154 | 20 | 4 | 0 | 30 | 5 | 188 | 25 |
2018 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[20]
Գերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 5 | 2 |
Ընդհանուր | 5 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 10, 2017 | Նյուրնբերգ մարզադաշտ, Նյուրնբերգ, Գերմանիա | Սան Մարինո | 4–0 | 7–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Հունիսի 29, 2017 | Ֆիշտ մարզադաշտ, Սոչի, Ռուսաստան | Մեքսիկա | 4–1 | 4–1 | ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017 |
Այաքս
Գերմանիա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.