ֆիլմ From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան նախագահը» (անգլ.՝ The American President), կինոֆիլմ, որը ստեղծվել է երկու ժանրերի՝ ռոմանտիկ կատակերգության և դրամայի համադրությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Ռայները։ Առաջին անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ի կինոթատրոններում 1995 թվականի նոյեմբերի 17-ին։
Ամերիկյան նախագահը անգլ.՝ The American President | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա |
Թվական | 1995[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբ Ռայներ |
Պրոդյուսեր | Չարլզ Նյուիրթ |
Սցենարի հեղինակ | Աարոն Սորկին |
Դերակատարներ | Մայքլ Դուգլաս, Անեթ Բենինգ, Մարտին Շին, Մայքլ Ջեյ Ֆոքս, Ռիչարդ Դրեյֆուս, Աննա Դիվեր Սմիթ, Սամանթա Մաթիս, Շոնա Ուոլդրոն, Դևիդ Փայմեր, Ուենդի Մելիկ, Էնն Հեյնի, Ջոշուա Մալինա, Նինա Սեմաշկո, Ջոն Մահոնի[2], Քոն Քենադա[2], Թոմ Բերրի[2], Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի[2], Լեսլի Բեգա[2], Աարոն Սորկին[2], Գեյլ Սթրիքլենդ[2], Ջորջ Մերդոք[2] և Քարեն Մարույամա[2] |
Օպերատոր | Ջոն Սիլ |
Երաժշտություն | Մարկ Շեյման |
Մոնտաժ | Ռոբերտ Լեյթոն |
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
Կինոընկերություն | Castle Rock Entertainment |
Տևողություն | 114 րոպե[1] |
Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտի կողմից 2002 թվականին կազմված՝ «100 տարի...100 կրքեր» սիրային լավագույն պատմությունների ցուցակում (75-րդ տեղ)։
Այրիացած ԱՄՆ նախագահ՝ Էնդրյու Շեպերդի և գրավիչ լոբբիստուհի Սիդնի Ուայդի հորինված սիրո պատմություն՝ կառավարման բարձր օղակներում քաղաքական ինտրիգների և ֆեդերալ օրինագծերի ընդունման համար բռնկված պայքարի ֆոնին։
«Ամերիկյան նախագահը»-ը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք և առաջադրվել է տարատեսակ մրցանակների, չնայած այդպես էլ որևէ հայտնի մրցանակ չի ստացել։ Կոմպոզիտոր Մարկ Շայմանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտություն» նոմինացիայում։ Ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի հինգ նոմինացիա կատակերգական կատեգորիաներում՝ լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն կատակերգական կինոֆիլմ։ Միջազգային կինովարձույթում հավաքագրված գումարը կազմել է 108 մլն ԱՄՆ դոլար[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.