![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Maximov_Everything_In_the_Past.jpg/640px-Maximov_Everything_In_the_Past.jpg&w=640&q=50)
Ամեն ինչ անցյալում է
Վասիլի Մաքսիմովի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ամեն ինչ անցյալում է» (ռուս.՝ Всё в прошлом), ռուս նկարիչ Վասիլի Մաքսիմովի նկարը՝ ավարտված 1889 թվականին։ Պատկանում է Տրետյակովյան պատկերասրահին (ինվ. 589)։ Նկարի չափերը՝ 72 × 93,5 սմ [1][2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վասիլի Մաքսիմով |
տարի | 1889 |
բարձրություն | 72 սանտիմետր |
լայնություն | 93,5 սանտիմետր |
ստեղծման երկիր | ![]() |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարի ստեղծման գաղափարը նկարչի մեջ առաջացել է 1866 թվականին, երբ նա ապրում էր Տվերի նահանգի Շուբինո գյուղում։ 1880-ական թվականներին նա ապագա կտավի համար նկարել է էտյուդների և էսքիզների շարք[1]։ Նկարի վրա Մաքսիմովն աշխատել է 1888-1889 թվականներին Վոլխով գետի ափին տեղակայված Լյուբշա դաստակերտում, որը 1885 թվականին ժառանգաբար անցել էր կնոջը՝ Լիդիա Ալեքսանդրովնային[3]։
Նկարի աշխատանքներն ավարտվել են 1889 թվականին։ Կտավը ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության («պերեդվիժնիկների») 17-րդ ցուցահանդեսում, որն անցկացվել էր Պետերբուրգում և Մոսկվայում։ Մաքսիմովի նկարն «ուներ բացառիկ հաջողություններ»[4], քննադատ Վլադիմիր Ստասովը գրել է, որ «այդ թեման հրաշալի է վերցված և հրաշալի է հաղորդված»[5]։ 1889 թվականին նկարը գնել է Պավել Տրետյակովը[1]։
«Ամեն ինչ անցյալում է» նկարից հետո Մաքսիմովն այլևս այդ մակարդակի ստեղծագործություն չի ունեցել։ Իր և իր ընտանիքի համար ապրուստ վաստակելու համար նա բազմիցս կրկնօրինակել է այդ նկարը, որը հանրաճանաչ էր գնորդների շրջանում։ Արվել է նկարի ավելի քան 40 հեղինակային կրկնություն[6]։