From Wikipedia, the free encyclopedia
Ամեդեո Կլեմենտե Մոդիլիանի (իտալ.՝ Amedeo Clemente Modigliani, հուլիսի 12, 1884[1][2][3][…], Լիվոռնո, Իտալիայի թագավորություն[4][5] - հունվարի 24, 1920[1][2][3][…], Փարիզ, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ։
Ամեդեո Մոդիլիանի իտալ.՝ Amedeo Modigliani | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիվոռնո, Իտալիայի թագավորություն[4][5] |
Վախճանվել է | հունվարի 24, 1920[1][2][3][…] (35 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Սենա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5] |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Գեղարվեստի ակադեմիա, Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Ոճ | մոդերն[6] |
Ժանր | դիմանկար[4], Ֆիգուր[7], կենցաղային ժանր[7], բնանկար[7], դիմապատկեր[7] և նյու[7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Seated Nude?, Ritratto di Lunia Czechowska con ventaglio?, Jean Cocteau?, Ինքնապատկեր, Portrait of Lunia Czechowska (1919)? և Frontal portrait of Jeanne Hébuterne? |
Ուսուցիչ | Ջիովաննի Ֆաթթորի և Կոնստանտին Բրանկուզի |
Ներշնչվել է | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Պոլ Սեզան, Կոնստանտին Բրանկուզի և Պաբլո Պիկասո |
Համատեղ ապրող | Բեատրիս Հաստինգս[8], Ժաննա Էբյութերն[8] և Աննա Ախմատովա |
Զավակներ | Ժաննա Մոդիլիանի |
ստորագրություն | |
Amedeo Modigliani Վիքիպահեստում |
Մոդիլիանին մեծացել է Իտալիայում, որտեղ ուսումնասիրել է անտիկ արվեստ և վերածննդի վարպետների գործերը, մինչև որ 1906 թվականին տեղափոխվել է Փարիզ։ Փարիզում ծանոթացել է այնպիսի կարկառուն նկարիչների հետ, ինչպիսիք են Պաբլո Պիկասսոն և Կոնստանտին Բրնկուշին, որոնք մեծ ազդեցություն են թողել Մոդիլիանիի ստեղծագործման վրա։ Մոդիլիանին ունեցել է թույլ առողջություն. հաճախ է հիվանդացել թոքաբորբով, և 35 տարեկան հասակում մահացել է թոքախտից։ Նկարչի կյանքի մասին հայտնի է շատ քիչ հավաստի տեղեկություն։
Որպես ժառանգություն` Մոդիլիանին թողել է մեծ մասամբ նկարներ և էսքիզներ, չնայած 1909-1914 թվականներին հիմնականում զբաղվել է քանդակագործությամբ։ Ինչպես կտավներում, այնպես էլ քանդակներում Մոդիլիանիի հիմնական թեման հանդիսացել է մարդը։ Դրանից բացի` պահպանվել են մի քանի բնանկարներ. նատյուրմորտները և այլ ժանրին պատկանող նկարները չեն հետաքրքրել նկարչին։ Մոդիլիանին հաճախ անդրադառնում էր վերածննդին ինչպես նաև այն ժամանակ հայտնի աֆրիկյան արվեստին։ Միևնույն ժամանակ Մոդիլիանիի ստեղծագործությունները չի կարելի վերագրել այն տարիների ժամանակակից արվեստի ոչ մի ուղղության, ինչպես օրինակ կուբիզմը և ֆոբիզմը։ Այդ իսկ պատճառով մշակութաբանները Մոդիլիանիի ստեղծագործությունները դիտարկում են այն ժամանակվա բոլոր մնացած արվեստի ուղղություններից առանձին։ Երբ նկարիչը կենդանի էր նրա նկարները չունեին համբավ և հայտնի դարձան միայն նրա մահվանից հետո։ 2010 թվականին «Սոթբիս» վերջին աճուրդի ժամանակ վաճառվեցին Մոդիլիանիի 2 նկար՝ 60,6 և 68,9 միլիոն ԱՄՆ դոլարով։ 2015 թվականի նոյեմբերի 9-ին «Մերկ պառկածը» ("Nu Couche") կտավը նյույորքյան Christie’s աճուրդում վաճառվել է 170.4 մլն դոլարով[9][10]։
Մոդիլիանին ծնվել է Լիվոռնոյում (Տոսկանա, Իտալիա) հրեական-սեֆարդական ընտանիքում։ Ծնողները Ֆլամինիո Մոդիլյանին և Եվգենիա Գարսենն են։ Նա երեխաներից ամենակրտսերն էր՝ չորրորդը։ Նրա ավագ եղբայրը Ջուզեպե Էմանուելե Մոդիլիանին (1872-1947, ընտանեկան անունը՝ Մենո) ճանաչված իտալական քաղաքագետ-անտիֆաշիստ էր։ Մոդիլիանիի մայրիկի նախապապը՝ Սոլոմոն Գարսեն, և նրա կինը՝ Ռեջինա Սպինազան, հաստատվել են Լիվոռնոյում XVIII դարում (նրանց որդին՝ Ջուզեպպեն, տեղափոխվել է Մարսել 1835 թվականին)։ Հոր ընտանիքը Լիվոռնոյից Հռոմ է տեղափոխվել XIX դարի կեսերին (հայրը ծնվել է Հռոմում 1840 թվականին)։
Երբ ծնվում է Ամադեոն (ընտանեկան անունը Դեդո), ընտանիքի վիճակը, որը զբաղվում էր փայտի և ածուխի վաճառքով, վատթարանում է։ Մայրը, որը 1855 թվականին ծնվել և մեծացել էր Մարսելում, ստիպված էր կյանքի ապրուստի համար վաստակել ֆրանսերեն դասավանդելով, ինչպես նաև թարգմանչությամբ, ինչը ներառում էր Գաբրիելե դ'Անտուցիոյի ստեղծագործությունները։ 1886 թվականին Մոդիլիանիի ընտանիք տեղափոխվեց իր աղքատացած պապը։ Ընտանիքում նաև ապրում էր իր մորաքույրը՝ Գաբրիելա Գարսեն (հետագայում ավարտում է կյանքը ինքնասպանությամբ), այսպիսով Մոդիլիանիի մանկությունը կլանված էր ֆրանսիական լեզվով, որը հետագայում նրան օգնեց հաստատվել Փարիզում։ Համարվում է, որ հենց մոր ռոմանտիկ կերպարն է մեծ ազդեցություն թողել երիտասարդ Մոդիլիանիի վրա։ Նրա օրագիրը, որը սկսել է լրացնել Մոդիլիանիի ծննդից հետո, հանդիսանում է նկարչի մասին փաստացի աղբյուրներից մեկը։
11 տարեկան հասակում Մոդիլիանին հիվանդանում է պլևրիտով, 1898 թվականին՝ տիֆով, որն այն ժամանակ անբուժելի հիվանդություն էր։ Դա հանդիսացավ նրա կյանքը հեղափոխող պատճառներից մեկը։ Ըստ Մոդիլիանիի մոր պատմածի՝ պառկած լինելով ցնցումային զառանցանքների մեջ՝ Մոդիլիանին զառանցում էր իտալական վարպետների գլուխգործոցներով, ինչպես նաև հասկացավ իր՝ որպես նկարչի դերը։ Առողջանալուց հետո ծնողները նրան թույլ տվեցին թողնել դպրոցը, որպեսզի կարողանար սկսել սովորել նկարչություն Լիվոռնոյի արվեստի ակադեմիայում։
1898 թվականին Մոդիլիանին սկսեց հաճախել Գուլյերմո Միկելի մասնավոր նկարչական ստուդիա, որը գտնվում էր Լիվոռնոյում։ 14 տարեկան հասակում նա ամենակրտսերն էր իր դասարանում։ Ստուդիայի դասերից բացի, որտեղ մեծ շեշտ էր դրվում իմպրեսիոնիզմի վրա, նաև հաճախում էր Ջինո Ռոմիտի ատելյեն, որտեղ սովորում էր մերկ մարդ նկարել։ 1900-ական թվականներին Մոդիլիանիի առողջական վիճակը վատթարացավ, նա հիվանդացավ թոքախտով և ստիպված եղավ ձմեռը իր մոր հետ անցկացնել Նեապոլում, Հռոմում և Կապրիում (1900-1901 թվականներ)։ Ճանապարհորդության ընթացքում 5 նամակ է գրել իր ընկերոջը՝ Օսկար Գուլյային, որտեղից կարելի է տեսնել Մոդիլիանիի վերաբերմունքը Հռոմի հանդեպ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.