Աճի հորմոն
From Wikipedia, the free encyclopedia
Աճի հորմոն (ՍՏՀ, սոմատոտրոպ հորմոն, սոմատոտրոպին)՝ պեպտիդային բնույթի հորմոն, որը մարդու մոտ կազմված է 191 ամինաթթվային մնացորդներից, իսկ ցլի մոտ՝ 189 և իր կառուցվածքով նման է պրոլակտինին։ Ունի տեսակային բարձր յուրահատկությամբ, այսինքն՝ յուրաքանչյուր հորմոն առավել ակտիվ է այն կենդանատեսակի համար, որից ստացվել է ու ազդում է իր և էվոլյուցիոն սանդղակով ստորև գտնվող կենդանատեսակների վրա, սակայն՝ ոչ հակառակը։ Աճի հորմոնի կիսաքայքայման շրջանը 20-40 րոպե է։
Աճի հորմոնը հիմնականում արտադրվում է առջևի հիպոֆիզ՝ ադենոհիպոֆիզի կողմից և համարվում է էֆեկտոր հորմոն։ Նրա արտադրությունն ուղղակիորեն ենթարկվում է հիպոթալամուսին, որի կողմից արտադրվող սոմատոլիբերինը խթանում, իսկ սոմատոստատինը՝ թուլացնում է աճի հորմոնի արտադրությունը։