թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ահմեդ բեկ Հասան բեկ օկլի Աղաև (ադրբ.՝ Əhməd bəy Həsən bəy oğlu Ağaoğlu, դեկտեմբեր 1869[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 19, 1939[1][2], Ստամբուլ, Թուրքիա), ադրբեջանցի հասարակական և քաղաքական գործիչ, լրագրող, մանկավարժ, գրող և թուրքագետ։ Նա նաև Ալի բեկ Հուսեյնզադեի հետ «Հայաթ» թերթի խմբագիրն էր[3][4]։
Ահմեդ բեկ Աղաև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1869[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 19, 1939[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Օսմանյան կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և Թուրքիա |
Մայրենի լեզու | ադրբեջաներեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Փարիզի համալսարան և Թիֆլիսի գիմնազիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Դար ուլ Ֆունուն |
Զբաղեցրած պաշտոններ | Թուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե, Դիֆայ, Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Լիբերալ հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Սյուրեյա Աղաօղլու, Tezer Taşkıran? և Samet Ağaoğlu? |
Ahmad bey Aghaoghlu Վիքիպահեստում |
Ահմեդ բեկ Աղաևը ծնվել է 1865 թվականին Շուշի քաղաքում ՝ արիստոկրատ ընտանիքում։ Ավանդույթի համաձայն, նա ստացել է աստվածաբանական կրթություն, արաբերենի և պարսկերենի իմացություն։ Նախնական կրթությունը ստանում է Շուշիի ճեմարանում։ Ռուսական միջնակարգ կրթություն ստանալուց հետո Թիֆլիսի գիմնազիայում, 1887 թվականին Ահմեդ բեկը ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1888 թվականին տեղափոխվել է Փարիզ և սովորել է Արեվմտյան լեզուների դպրոցում ՛ Քոլեջ դե Ֆրանս (Սորբոն)։ Միևնույն ժամանակ, նա հոդվածներն էր գրում իսլամական ուսումնասիրությունների և քաղաքական հրապարակումների մեջ։ Աղաևը դարձել է Պարսկաստանի թղթակից ՝ ֆրանսիական հայտնի քաղաքական ամսագրի ՝ «Journal des débats»։
1894 թվականին Ահմեդ Բեկը մասնակցել է Լոնդոնում կայացած IX արևելյան համագումարին, որտեղ վերլուծություն է տալիս Իրանի կրոնական կյանքի մասին։ 1894 թվականին վերադառնալով Ղարաբաղ՝ Ահմեդ բեկ Աղաևը դասավանդել է ֆրանսերեն իրական դպրոցում։ 1897 թվականին Բաքու տեղափոխվելուց հետո նա շարունակել է իր մանկավարժական աշխատանքը և հրատարակել «Կասպյան» թերթը։ 1904 թվականի հունվարից սկսած, Աղաևը դարձել է «Հայաթ» թերթի խմբագիրներից մեկը։ 1905-1907 թվականների Ռուսաստանի հեղափոխության ժամանակ Ահմեդ Բեկը դարձել է սոցիալական շարժման առաջնորդներից մեկը։
1909 թվականին Ահմեդ Բեկը տեղափոխվել է Թուրքիա։ Նրա հոդվածները տպագրվել են «Թյուրք Յուրդի» և «Թարջուման Ի - Հակիկատ» ամսագրերում։ Ահմեդ բեկը ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ 1930 թվականի օգոստոսի 8-ին Աղաևը ստեղծել է «Ազատ կուսակցությունը», բայց լուծարել է այն նույն տարվա նոյեմբերի 17-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.