Ահհոտեպ I
հին եգիպտական թագուհի / From Wikipedia, the free encyclopedia
Ահհոտեպ I (անգլ.՝ Ahhotep I, եգիպ.՝ jꜥḥ-ḥtp(.w), «Յահը (Լուսինը) գոհ է»), հին եգիպտական թագուհի, որն ապրել է մ․թ․ա․ մոտավորապես 1560-1530 թվականներին, Եգիպտոսի տասնյոթերորդ արքայատոհմի գահակալության ավարտին։ Եղել է Տետիշերի թագուհու (հայտնի որպես Փոքր Տետի) և Սենախտենրա-Ահմոսի դուստրն ու հավանաբար փարավոն Սեկենենրա Տաա II-ի քույրն ու կին-թագուհին[1]։ Ունեցել է երկար ու ազդեցիկ կյանք, որոշ ժամանակ կառավարել է որպես իր որդի Ահմոս I-ի ռեգենտ։
Արագ փաստեր Ծնվել է՝, Մահացել է՝ ...
Ահհոտեպ I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մ. թ. ա. 1560 |
Մահացել է՝ | մ. թ. ա. 1530 |
Վախճանի վայր | Թեբե |
Dra' Abu el-Naga | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնյոթերորդ արքայատոհմ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Սենախտենրա-Ահմոս |
Մայր | Տետիշերի |
Երեխաներ | Ահմոս I, Ահմոս-Նեֆերտարի, Ահմոս-Նեբետա և Ահմոս-Հենուտեմիպետ |
Փակել
Ահհոտեպ I-ի տիտղոսներից էին՝ «Մեծ թագուհին» ու «Սպիտակ թագակրի օգնականը» (եգիպ.՝ ẖnmt nfr-ḥḏt)[2], իսկ «Արքայամայր» (եգիպ.՝ mwt nswt) տիտղոսը հայտնաբերվել է Դեյր էլ-Բահարիի դագաղի վրա[3]։