![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Hatshetsup-temple-1by7.jpg/640px-Hatshetsup-temple-1by7.jpg&w=640&q=50)
Դեյր էլ-Բահարի
From Wikipedia, the free encyclopedia
Դեյր Էլ-Բահարի[1] (արաբ․՝ الدير البحري), հին կառույցների տարածք Լուքսորի (հնում Թեբե) շրջակայքում։ 1893-1966 թվականներին (ընդմիջումներով) պեղել են տարբեր երկրների (Շվեյցարիա, ԱՄՆ, Լեհաստան) գիտնականներ։ Պեղումներից հայտնաբերվել են՝ Մենտուհոտեպ 2-րդ փարավոնի (մ․ թ․ ա․ 21-րդ դար), Հատշեպսուտ թագուհու (մ․ թ․ ա․ 15-րդ դարի սկիզբ, ճարտարապետ Սենմուտ), Թութմոս 3 -րդ փարավոնի մասամբ վիմափոր հուշադամբան-տաճարներ։ Թեբեի մնացած հուշարձանների հետ միասին հսկվում են, որպես Համաշխարհային ժառանգություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/94/Hatshetsup-temple-1by7.jpg/640px-Hatshetsup-temple-1by7.jpg)