From Wikipedia, the free encyclopedia
Ակելա, միայնակ գայլ, Քիփլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործության հերոս, Մաուգլիի դաստիարակն ու խնամակալը։ Տարիներ շարունակ եղել է իր ոհմակի առաջնորդը։
Ակելա | |
---|---|
Տեսակ | fictional wolf?, գրական հերոս և արկածային ֆիլմի հերոս |
Հեղինակ | Ռեդյարդ Քիփլինգ |
Ներկայացված է | Ջունգլիների գիրքը, Ջունգլիների գիրքը[1], Մաուգլի: Ջունգլիների լեգենդը, Մաուգլի, Mowgli. Kidnapping?, Mowgli. The Battle?, Mowgli. Return to the People? և Mowgli. Raksha? |
Սեռ | արական |
Դերը կատարել են | Ջանկառլո Էսպոզիտո և Փիթեր Մալլան |
Akela Վիքիպահեստում |
«Ակելա» բառը հինդիում նշանակում է «միայնակ»[2]։ Քիփլինգը Մաուգլիի դաստիարակի անվան ընտրությունը բացատրել է «Ակելա» անվան հնչեղությամբ[Ն. 1], որը, ինչպես և վայել է ոհմակի առաջնորդին, կարող է հեշտությամբ հնչել իր ցեղակիցների ոռնոցի ձևով և լայնարձակ տարածություններում լսվել մեծ հեռավորությունների վրա[3]։
Ինչպես նշում է Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտական աշխատակից Շամուտալ Նոյմանը, Ակելան Բագիրա հովազի հետ (անգլիական տարբերակում նա արու ընձառյուծ է) Մաուգլիի արկածների մասին գրքի գլխավոր հերոսի համար հոր կերպարի գրական մարմնավորումն է։ Այնուամենայնիվ, հոր կերպարի ամբողջական լինելու համար Քիփլինգն այն դարձրել է հավաքական. Ակելային, որ ստանձնել էր Մաուգլիի ճակատագրի ողջ պատասխանատվությունը, հոր դերը խաղալ օգնում են իմաստուն պիթոն Կաան, քնկոտ արջ Բալուն և Խատի փիղը[4]։
Լաֆայետում Լուիզիանայի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Յարբրոն հաստատում է, որ ի ծնե արիստոկրատ Ակելայի՝ միայնակ թափառումների գնալուց հետո ոհմակը վերջանականապես դառնում է անկառավարելի, և գլուխ է բարձրացնում ավազակային վարքագիծը[5]։
Պատմվածքի հենց սկզբից գայլերի ոհմակի վրա Ակելայի միանձնյա իշխանությունը մշտապես խաթարում էին Շերխան վագրը և նրա հավատարիմ կամակատար Տաբակին, որը հետևում է Ակելայի յուրաքանչյուր քայլին՝ փորձելով նրան վարկաբեկել ոհմակի առաջ։ Երբ ծեր Ակելան հերթական որսի ժամանակ բաց է թողնում ավարը, նրանք չեն թողնում, որ այդ աննշան միջադեպն աննկատելի մնա և դրանից գայլերի ներսում իսկական վիճաբանություն են սարքում՝ ասելով. «Ակելան վրիպեց»։
Քրեստոմատիական այդ արտահայտությունը հետագայում դարձել է թևավոր խոսք[6], որը մինչ օրս օգտագործվում է սոցիալ-քաղաքական ինտրիգների համատեքստում, երբ քաղաքական, պետական կամ հասարակական այս կամ այն գործչի հակառակորդները փորձում են հասարակության ուշադրության բևեռել նրա կողմից թույլ տրված աննշան սխալի վրա։ Արտահայտությունն օգտագործվում է նաև այլաբանորեն. լուրջ հաշվարկի, սխալի վերաբերյալ կամ որպես ծաղրական մեկնաբանություն մարդու վարքագծին, որը բացահայտորեն չարախնդում է իր մերձավորի սխալի վրա[7]։ Քիփլինգն այդ դրվագը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Երբ ոհմակի առաջնորդը վրիպում է, նրան անվանում են մահացած գայլ, չնայած որ նա դեռ կենդանի է, քանի որ նրան շատ քիչ է մնացել ապրելու»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.