From Wikipedia, the free encyclopedia
«Մաուգլի" Ջունգլիների լեգենդը» (անգլ.՝ Mowgli: Legend of the Jungle), ամերիկյան արկածային դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Էնդի Սերքիսը[5]։
Մաուգլի։ Ջունգլիների լեգենդը անգլ.՝ Mowgli | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ, դրամա և գրքերի էկրանավորում |
Թեմա | Վայրենացած երեխաներ |
Հիմք | Ջունգլիների գիրքը |
Թվական | 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնդի Սերքիս[1][2][3] |
Պրոդյուսեր | Սթիվ Քլովս |
Սցենարի հեղինակ | Ռեդյարդ Քիփլինգ |
Դերակատարներ | Բենեդիկտ Քամբերբեչ, Քրիստիան Բեյլ, Քեյթ Բլանշետ, Նաոմի Հարիս, Էնդի Սերքիս, Ջեք Ռեյնոր, Ֆրիդա Պինտո, Թոմ Հոլանդեր, Էդի Մարսան, Մեթյու Էվանս, Ռոհան Չանդ, Փիթեր Մալլան և Սլիմ Խեզրի |
Օպերատոր | Մայքլ Սերեզին |
Երաժշտություն | Nitin Sawhney? |
Մոնտաժ | Մարկ Սանգեր և Ալեքս Մարկես |
Պատմվածքի վայր | Հնդկաստան և Lost city?[4] |
Նկարահանման վայր | Լոնդոն |
Կինոընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Netflix սթրիմինգային ծառայությունը ֆիլմը թողարկել է միաժամանակ ամբողջ աշխարհում 2018 թվականի դեկտեմբերի 7-ին[6]։
Ֆիլմը պատմում է Մաուգլի անունով տղայի մասին (Ռոհան Չենդ), որը հասակ է առել վայրի բնության մեջ։ Նա Բալու անունով արջի (Էնդի Սերքիս) և Բագիրա անունով պանտերայի Քրիստիան Բեյլ) հովանավորությամբ սովորում է ջունգլիներում տիրող դաժան պայմաններին, նա ջունգլիների մյուս կենդանիներին ընդունում է որպես իրենցից մեկը։ Բոլորին, բացի մեկից՝ Շեր Խան անունով սարսափելի վագրից (Բենեդիկտ Քամբերբեչ)։ Բայց ջունգլիներում կարող են լինել ավելի շատ վտանգներ, քանի որ Մաուգլին դեմ առ դեմ հանդիպում է իր մարդկային ծագմանը։
Նկարահանումները պաշտոնապես սկսվել են 2015 թվականի մարտի 9-ին[12]։
Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում նախատեսվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[13]։ Սակայն 2018 թվականի հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Warner Bros. ստուդիան Netflix-ին է վաճառել «Մաուգլի» ֆիլմի տեղայնացման իրավունքը, որն այդպիսով չպետք է հայտնվի կինոթատրոնների էկրաններին։ Սկզբում նախատեսված ամսաթվին՝ հոկտեմբերի 18-ին, «Ջունգլիների գրքի» «մռայլ» էկրանավորումը թողարկել չեն հասցնի, և ֆիլմը լույս կտեսնի սթրիմինգային ծառայությամբ միայն 2019 թվականին։ Սերքիսի խոսքով՝ մանուկը կխուսափի այլ ֆիլմերի հետ համեմատումից, իսկ «Մաուգլիի» հեղինակները կմշակեն ֆիլմն առանց շտապելու և առանց ճնշումների[14]։ Netflix-ը հրապարակել է ֆիլմի թրեյլերը 2018 թվական նոյեմբերի 9-ին։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որը ֆիլմը թողարկվելու է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.