օպերա From Wikipedia, the free encyclopedia
«Ալմաստ» Ալեքսանդր Սպենդիարյանի օպերան 4 գործողությամբ։ Թեման ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի 1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։ Լիբրետոն (ռուսերեն), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պառնոկը 1917-1918 թթ.։ Լիբրետոյի հայերեն թարգմանությունը կատարել է Տիգրան Հախումյանը 1930-ական թթ. սկզբին։ Կոմպոզիտորը կլավիրն ավարտվել է 1923 թվականին, գործիքավորման աշխատանքները շարունակել է մինչև իր կյանքի ավարտը՝ 1928 թվականը (IV գործողության գործիքավորումն ավարտել է Մաքսիմիլիան Շթեյնբերգ)։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Սպենդիարյան[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Սոֆյա Պարնոկ[1] |
Սյուժեի աղբյուր | Թմկաբերդի առումը[1] |
Գործողությունների քանակ | 4 արար |
Ստեղծման տարեթիվ | 1916 |
Առաջնախաղի տարեթիվ | հունիսի 23, 1930[1] |
«Ալմաստ» օպերան հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող բնույթի երաժշտական դրամա է։ Առաջին անգամ բեմադրվել է 1930-ին, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում։ 1933 թվականի հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրությամբ բացվել է ՀԽՍՀ պետական օպերայի թատրոնը։ Օպերան բեմադրվել է նաև 1932, 1939, 1951, 1953, 1969, 1971, 1983, 2009 թվականներին։ Ալմաստի դերերգը կատարելեն՝ Մ. Մաքսակովան,
Բ. Զլատագորովան, Պանտելեևան, Պոպովան, Օ. Բլագովիդովան, Ե. Ռոմանովան, Վ. Գալանովան, Թ. Շահնազարյանը, Ա. Ժիցը, Ի. Լիսիցյանը, Լ. Ավետիսյանը,
Տ. Սազանդարյանը, Ն. Կարանդակովան, Մ. Չմշկյանը, Մ. Ջալալյանը, Գ. Գալաչյանը, Ե. Միքաելյանը, Օ. Գաբայանը, Մ. Գլեբովան, Ա. Եֆիմովան, Լ. Կավալևսկայան, Ա. Իկովան, Գուրսկայան, Մ. Անտոնյանը, Մ. Շահվերդյանը, Լ. Օվչյանը, Հ. Հացագործյանը, Լ. Սողոմոնյանը, Ք. Սահակյանը, Ն. Անանիկյանը, Ի. Կարապետյանցը։
1939 թվականի փետրվարի 22-ին ՀԽՍՀ ԳԽ որոշմամբ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան։ 1930 թվականին (Օպերայի և բալետի պետական թատրոնի հրատարակչություն, Մոսկվա) սահմանափակ տպաքանակով (վիմագրական եղանակով) հրատարակվել է «Ալմաստ» օպերայի կլավիրի աշխատանքային տարբերակը (նախապատրաստումը Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Վ. Կալաֆատիի)։
4 հատված «Ալմաստ» օպերայից դաշնամուրի քառաձեռն նվագակցության համար հեղինակի փոխադրումով տպագրվել է 1950 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի 9-րդ հատորում (կազմող՝ Գևորգ Բուդաղյան)։ Նույն ժողովածուի առանձին՝ 10-րդ հատորում, 1971 թվականին հրատարակվել է «Ալմաստ» օպերայի ամբողջական կլավիրը (Հայպետհրատ, Երևան 1971)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.