From Wikipedia, the free encyclopedia
«Ալիսան չի կարող սպասել» (ռուս.՝ «Алиса не может ждать»), ռուսական դրամատիկական սերիալ, որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Մեշչանինովան։ Սերիալի օնլայն պրեմիերան կայացել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։
Ալիսան չի կարող սպասել | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նատալյա Մեշչանինովա |
Գլխավոր դերերում | Աննա Միխալկովա և Տաիսիա Վիլկովա |
Սցենարիստ | Նատալյա Մեշչանինովա և Ստեպան Դևոնին |
15-ամյա Ալիսան իմանում է, որ մայրը արդեն մի քանի տարի է, ինչ թաքցնում է իրենից սարսափելի ճշմարտությունը. մի քանի տարի անց աղջիկն անխուսափելիորեն կուրանալու է։ Հերոսուհին որոշում է ժամանակ չկորցնել, թողնում է դպրոցը և հեշտ փող գտնելու համար պայմանագիր է կնքում կուսությունը վաճառելու համար, որպեսզի ստացված գումարով մեկնի մեծ քաղաք։ Ալիսայի քույրը՝ Յուլիայի մոտ նույնպես ամեն ինչ չէ, որ բարեհաջող է. խանդոտ և հարբեցող ամուսնու ամուսնությունը կործանման եզրին է։ Աղջիկների մայրը, մշտապես գործուղումների մեկնող ամուսնու բացակայության պայմաններում, փորձում է ամեն ինչ վերահսկողության տակ պահել, բայց հասկանում է, որ չի կարողանում գլուխ հանել։
Դերասան | Դեր |
---|---|
Ելիզավետա Իշչենկո | Ալիսա |
Աննա Միխալկովա | Իրինա, Ալիսայի և Յուլյայի մայրը |
Տաիսիա Վիլկովա | Յուլյա, Ալիսայի ավագ քույրը |
Ստեպան Դևոնին | Արտյոմ, Յուլյայի ամուսինը |
Միխայիլ Տրուխին | Իգոր, Ալիսայի և Յուլյայի հայրը |
Նադեժդա Լումպովա | Մայա, Ալիսայի ընկերուհին, ուսուցչուհի |
Դմիտրի Լիսենկով | Իվան, ուկուլելեի ուսուցիչ |
Պավել Վորոժցով | գործակալ |
Պոլինա Ցիգանովա | Վիկա |
Նիլ Բուգաև | Մոտյա, Յուլյայի և Արտյոմի որդին |
Ալեքսեյ Լուկին | Ֆիլ |
Սվետլանա Կամինինա | ակնաբույժ |
Մաքսիմ Ստոյանով | Սերյոժա |
Աննա Շեպելևա | Ալյոնա |
Ֆիլմի սցենարը հիմնված է տեսողությունը կորցրած աղջկա իրական պատմության վրա։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում և Տվերում[1][2]։
«Նոր եթերաշրջան-2022» առցանց կինոթատրոնների փառատոնում սերիալը հաղթել է «Ամենասպասված սերիալ» անվանակարգում, իսկ գլխավոր դերակատար Ելիզավետա Իշչենկոն հայտարարվել է «Նոր եթերաշրջանի» հերոսուհի»[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.