From Wikipedia, the free encyclopedia
Ալեֆ, սեմական աբջադների առաջին տառը։ Այն համապատասխանում է փյունիկերեն այբուբենի Ālep -ին, եբրայերենի Ālef א-ին, արամերենի Ālap -ին, ասորերեն ʾĀlap̄ ܐ-ին, արաբերենի և պարսկերենի այբուբենների Alif ا-ին։
| ||||||||||
ʔ, a | ||||||||||
Դիրքը այբուբենում | 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թվային արժեք | 1 | |||||||||
|
Փյունիկյան այս տառը ծագել է ցուլի գլուխ պատկերող եգիպտական հիերոգլիֆից[1] և ծնունդ տվել հունարենի այբուբենի ալֆա (Α) տառին, հետագայում արտահայտելով ոչ թե կոկորդային բաղաձայնը, այլ դրան ուղեկցող ձայնավորը՝ լատիներենի A-ն, հայերենի այբը (Ա) և կիրիլիցայի А-ն։
Հնչյունաբանության մեջ ալեֆը (ˈɑːlɛf) սկզբնապես արտահայտել է կոկորդային կանգը և հաճախ տառադարձվել որպես ([ʔ])` հիմնվելով հին հունական թույլ շնչեղացման վրա։ Նույնիսկ վաղ կիրառությունների ժամանակ այն հաճախ ցույց է տվել որոշ բաղաձայնների խմբից առաջ գտնվող չշեշտված ձայնավորը։ Վաղ սեմական լեզուներում այն կարող էր նաև ցույց տալ ուժեղ շնչեղացումը՝ ցույց տալով սովորաբար երկար ձայնավորի առկայությունը[2]։
Ալեֆ բառը ծագել է հարավ սեմական ցուլ բառից և տառի ձևը եկել է նախասեմական փորվածից, որը կարող է հիմնված է եգիպտական
հիերոգլիֆի հիման վրա, որը պատկերում էր ցուլի գլուխ[3]։
Ժամանակակից դասական արաբերենում, أليف /ʔaliːf/ բառը տառացի թարգմանվում է «ընտելացված» կամ «ծանոթ», որը ծագել է |ʔ-l-f| արմատից, որից ألِف /ʔalifa/ բայը նշանակում է «ծանոթ լինել», «մոտիկ լինել ինչ-որ բանի»[4]։ Ժամանակակից եբրայերենում նույն արմատից |ʔ-l-f| (alef-lamed-peh) ծագել է me’ulaf-ը, le’alef բայի կրավորական դերբայը, որը նշանակում է «վարժեցված» (կենդանիների մասին) կամ «ընտելացված» (վայրի կենդանիների դեպքում)։
Արամերեն տառը հարմարության համար գրատպության մեջ արտահայտվել է եբրայերեն א տառով, բայց իրական տառի ձևը տարբերվում է և փոփոխվել է երկար պատմության և աշխարհագրական մեծ ընդգրկման պատճառով։ Մարաքթենը արևելյան արաբական մետաղադրամներում առանձնացնում է երեք հիմնական ուղի[5]։
Եբրայերենում ալեֆը գրվում է א և կարդացվում` אָלֶף։ Ժամանակակից իսրայելյան եբրայերենում, այս ձայնավորը կամ նշանակում է կոկորդային կանգը (ʔ ) կամ հորանջը (առանց բաղաձայնի իրար կից կանգնած երկու ձայնավորների անջատումը տարբեր վանկերի)։ Այն հաճախ անձայն է՝ հիմնականում բառավերջում, հաճախ բառամիջում הוּא [hu] «նա (ար.)», רָאשִׁי [ʁaˈʃi] հիմնական, רֹאשׁ [ʁoʃ] «գլուխ», רִאשׁוֹן [ʁiˈʃon] «առաջին»)։ Արտասանությունը տարբերվում է տարբեր հրեական խմբերի մոտ։
Գեմատրիայում, ալեֆը ունի 1 թվի իմաստը, եբրայական օրացույցում տարիների սկզբում գործածելիս նշանակում է 1000, (א'תשנ"ד արաբական թվանշաններով կլինի 1754 թվականը)։
Ալեֆը այինի, ռեշի և հեթի պես չեն կարող դագեշ ստանալ։ Ժամանակակից եբրայերենում ալեֆի գործածության հաճախությունը բառերում կազմում է 4.94%։
Արաբերենում այն գրվում է` ا, կարդացվում` ألف և տառադարձվում որպես` alif, այն արաբերենի առաջին տառն է։ Եբրայական ալեֆի հետ, հունարեն ալֆան և լատիներեն A-ն, ծագել են փյունիկյան այբուբենի it ʾāleph-ից։
Կախված բառի մեջ տեղադրությունից ալիֆը գրվում է հետևյալ կերպ։
Դիրքը բառում | Մեկուսացած | Բառավերջում | Բառամիջում | Բառասկզբում |
---|---|---|---|---|
Ձև | ا | ـا | ـا | ا |
Բազմությունների տեսության մեջ, եբրայերեն ալեֆը` ալեֆ թվերի սիմվոլն է և խորհրդանշում է անվերջ բազմությունների քանակական լինելը։ Այս նշագրումն առաջին անգամ օգտագործել է Ջորջ Կանտոնը։ Մաթեմատիկայի հին գրքերում ալեֆ տառը պատահականորեն պատկերված է գլխիվայր, որը մասամբ սխալ կառուցված միատիպ մատրիքսի պատճառով էր[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.