![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c1/Alexis_S%25C3%25A1nchez_2011.jpg/640px-Alexis_S%25C3%25A1nchez_2011.jpg&w=640&q=50)
Ալեքսիս Սանչես
չիլիացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես (իսպ.՝ Alexis Sánchez, դեկտեմբերի 19, 1988(1988-12-19)[7][8][9][…], Tocopilla, Անտոֆագաստա, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող, Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» խաղացող։
Ալեքսիս Սանչես իսպ.՝ Alexis alejandro sanchez sanchez | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ալեքսիս Ալեխանդրո Սանչես Սանչես[1] | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 19, 1988 (35 տարեկան)[1][2] | ||
Ծննդավայր | Տոկոպիլյա, Չիլի[2][3] | ||
Հասակ | 1,69 մ[4][5][6] | ||
Քաշ | 62 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող/վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005-2006 2006-2011 2006-2007 2007-2008 2011-2014 2014-ներկա |
![]() ![]() → ![]() → ![]() ![]() ![]() |
47(9) 95(20) 32(5) 23(4) 88(39) 103(53) | |
Ազգային հավաքական | |||
2006-ներկա |
![]() | 108 (37) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իր առաջին մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է «Կոբրելոա» ակումբում, իսկ 2006 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Ակումբը Սանչեսին վարձավճարով տրամադրել է չիլիական «Կոլո-Կոլոյին»։ Այնտեղ նա 32 խաղ է անցկացրել և դարձել 5 գոլի հեղինակ։ Հաջորդ տարի իտալական ակումբը չիլիացուն կրկին վարձավճարով հանձնել է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որտեղ մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Այնուհետև սկսել է հանդես գալ Սերիա Ա-ում։ 2011 թվականին իսպանական «Բարսելոնան» 25 միլիոն ֆունտի դիմաց գնել է Ալեքսիսին, այդպիսով նրան դարձնելով չիլիական ֆուտբոլի ամենաթանկ ֆուտբոլիստը։ Սանչեսը 2014 թվականի հուլիսին 31,7 միլիոն ֆունտի դիմաց միացել է «Արսենալ»-ին՝ դառնալով ակումբի երրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Մեսութ Օզիլից և Գրանիտ Ջակայից հետո։
Սանչեսը 2006 թվականից հանդես է գալիս ազգային հավաքականում։ Անցկացրած խաղերի քանակով հետ է մնում միայն դարպասապահ Կլաուդիո Բրավոյից, իսկ գոլերի քանակով առաջին տեղը կիսում է Մարսելո Սալասի հետ։ Հավաքականի կազմում մասնակցել է 2010 և 2014 թվականի աշխարհի առաջնություններին, երեք անգամ էլ հանդես է եկել Կոպա Ամերիկա մրցաշարում[10][11][12][13][14]։