From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսեյ Անդրեև (ռուս.՝ Алексей Петрович Андреев, նոյեմբերի 11, 1896 կամ նոյեմբերի 11 (23), 1896[1], Toygelde, Q47494835?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 4, 1975[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմների մասնակից։
Ալեքսեյ Անդրեև | |
---|---|
նոյեմբերի 11, 1896 կամ նոյեմբերի 11 (23), 1896[1] - մայիսի 4, 1975[1] (78 տարեկան) | |
Ծննդավայր | Toygelde, Q47494835?, Մենզելինսկի գավառ, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | intendant? |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Ալեքսեյ Պետրովիչ Անդրեևը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 11-ին չուվաշական ընտանիքում, Տոյգիլդինո գյուղում (ներկայումս Թաթարստանի Մուսլյումովսկի շրջան)[2]։ Ծառայել է ցարական բանակում, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականին Անդրեևը կամավոր ծառայության է անցնում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Երկար տարիներ ծառայել է ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների զինկոմիսարիատներում[3]։ 1941 թվականի օգոստոսին գնդապետ Ալեքսեյ Պետրովիչ Անդրեևը նշանակվում է Բանվորա-Գյուղացիական Կարմիր բանակի զորքերի կազմավորման և հավաքագրման Գլխավոր վարչության 1-ին բաժնի պետի օգնական, այնուհետև` գլխավոր տեսուչ և նույն բաժնի պետ[3]։
Պատերազմի ավարտից հետո Անդրեևը շարունակում է ծառայությունը Խորհրդային բանակում։ 1946-1949 թվականներին նա զբաղեցնում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի Քարտուղարության պետի պաշտոնը, այնուհետև չորս տարի ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալի օգնականն էր։ 1953-1958 թվականներին Անդրեևը նորից ղեկավարում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարի Քարտուղարությունը և ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի տեղակալն էր։ 1953 թվականին նրան շնորհվում է գեներալ-մայորի կոչում։ 1958 թվականին Անդրեևը պաշտոնաթող է լինում և բնակվում Մոսկվայում[3]։ Մահացել է 1975 թվականի մայիսի 4-ին, թաղված է Մոսկվայի Վեդենսկոե գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.