From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Մատվիյչուկ (ուկրաիներեն՝ Олександра В’ячеславівна Матвійчук, հոկտեմբերի 8, 1983[1], Բոյարկա (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության առաջնորդ Կիևում։ Նա ղեկավարում է «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունը, իր երկրում և ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչ է[6]։ 2022 թվականի հոկտեմբերից նա Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահն է։
Ալեքսանդրա Մատվիյչուկ ուկրաիներեն՝ Олександра В'ячеславівна Матвійчук | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1983[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Բոյարկա (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (2007) և Ukrainian Humanities Lyceum? |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Աշխատավայր | Քաղաքացիական ազատությունների կենտրոն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Oleksandra Matviichuk Վիքիպահեստում |
Մատվիյչուկը սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում։ 2007 թվականին նրան շնորհվել է բակալավրի կոչում։
2017 թվականին նա դարձել է առաջին կինը, որը մասնակցել է Սթենֆորդի համալսարանի «Ուկրաինացի նոր լիդերներ» ծրագրին[7][8]
Մատվիյչուկը սկսել է աշխատել Centre for Civil Liberties ոչ առևտրային կազմակերպությունում 2007 թվականին,կազմակերպության ստեղծման օրից[9]։
2012 թվականին Մատվիչուկը դարձավ Ուկրաինայի ազգային խորհրդարանի (Գերագույն Ռադա) Մարդու իրավունքների հանձնակատարին կից Խորհրդատվական խորհրդի անդամ[10][11]։
2013 թվականի նոյեմբերի 30-ին Կիևի Անկախության հրապարակում խաղաղ ցույցերը բռնի ճնշելուց հետո նա համակարգել է Եվրամայդան-SOS քաղաքացիական նախաձեռնությունը։ Եվրամայդան-SOS-ի նպատակն էր իրավական օգնություն ցուցաբերել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում Եվրամայդանից տուժածներին, ինչպես նաև հավաքել և վերլուծել տեղեկատվություն ցուցարարներին պաշտպանելու և իրավիճակին միջանկյալ գնահատականներ տալու համար[12]։ Այդ ժամանակից ի վեր Մատվիյչուկը բազմաթիվ միջազգային մոբիլիզացիոն արշավներ է իրականացրել բանտարկյալների ազատ արձակման համար, ինչպիսիք են #letmypeoplego արշավը և #SaveOlegSentsov-ի գլոբալ ակցիան՝ հանուն Ռուսաստանում և օկուպացված Ղրիմում ու Դոնբասում անօրինական բանտարկված մարդկանց ազատ արձակման[13]։
Նա ՄԱԿ-ի տարբեր մարմիններին՝ Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին ուղղված մի շարք զեկույցների և Հաագայի Միջազգային քրեական դատարանին ներկայացված մի շարք զեկույցների հեղինակ է[8][14]։
2021 թվականի հունիսի 4-ին Մատվիյչուկը առաջադրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում[15] և պատմության մեջ մտել որպես ՄԱԿ-ի պայմանագրային մարմնի Ուկրաինայի առաջին կին թեկնածու[16]։ Նա ելույթով հանդես է եկել հարթակի վրա՝ կոչ անելով սահմանափակել հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունը։
Արժանապատվության հեղափոխության և 2022 թվականի միջև ընկած ժամանակահատվածում նա կենտրոնացել է Դոնբասում պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների փաստագրման վրա։ 2014-ին հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, նա հանդես եկավ ավելի շատ զենքի աջակցության օգտին, որը կօգնի դադարեցնել պատերազմը[17]։
2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մատվիյչուկը հայտնվեց մի շարք միջազգային լրատվամիջոցներում՝ ներկայացնելով ուկրաինական քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես՝ կապված ներքին տեղահանվածների և ռազմական հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների այլ հարցերի հետ։ Ըստ Foreign Policy-ի՝ նա հանդես է եկել հատուկ «հիբրիդային դատարանի» ստեղծման օգտին, որը կհետաքննի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները[18]։
Մատվիյչուկը կոչ է արել Վլադիմիր Պուտինին և ռուս զինվորներին դատել հատուկ տրիբունալում՝ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման համար՝ նշելով, որ դա կարող է սառեցնող ազդեցություն ունենալ «մարդու իրավունքների խախտումների այն դաժանության վրա, որը կատարում են ռուսական զորքերը»[19]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Մատվիյչուկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.