From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վլադիսլավովիչ Պոզին (օգոստոսի 7, 1957, Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս քանդակագործ[1]։
Ալեքսանդր Պոզին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | քանդակագործ և գծանկարիչ |
Alexander Pozin Վիքիպահեստում |
Ծնվել է 1957 թվականին Ուֆա քաղաքում։ 1977 թվականին ավարտել է Լենինգրադի Վ․ Սերովի անվան գեղարվեստի ուսումնարանը (ուսուցիչ՝ Վ. Ս. Նովիկով)[2][3]։
1977 թվականին սկսել է մասնակցել ցուցահանդեսների, գեղարվեստական ակցիաների, նախագծերի և սիմպոզիումների։
1983 թ թվականին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[4]։
1987 թվականին դարձել է «Նկարիչների գյուղ – Կոլոմյագի-Օզերկի-Շուվալովո» ստեղծագործական ասոցիացիայի անդամ[5]:1980-ական թվականներին Լենինգրադի հյուսիսում գտնվող այդ պատմական ամառանոցային տարածքում մի քանի նկարիչներ բնակություն են հաստատել կիսաքանդ փայտե տներում և դրանք վերածել են արվեստանոցների։ Նրանց թվում են եղել նաև Ալեքսանդր Պոզինն իր կնոջ՝ Մարինա Սպիվակի և աներոջ՝ Լև Սմորգոնի հետ (նույնպես նկարիչներ)[6][7])։ 2014 թվականին քանդակագործի տուն-արվեստանոցը տուժել է հրդեհից։
Ալեքսանդր Պոզինը եղել է նկարչի գրքի ձևաչափով Քաղաքը որպես նկարչի սուբյեկտիվություն խոշոր խմբային նախագծի մասնակիցներից մեկը, որի համար ստեղծել է «Մերոնք քաղաքում» (ռուս.՝ «Наши в городе») կոմպոզիցիան (2019)[8][9][10][11][12][13]։
Ալեքսանդր Պոզինի աշխատանքները պահվում են հետևյալ հավաքածուներում․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.