ուկրաինացի և ամերիակցի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Պորֆիրևիչ Արխիպենկո (մայիսի 30, 1887[1][2][3][…], Կիև, Ռուսական կայսրություն[4][5] - փետրվարի 25, 1964[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]), ուկրաինական ծագումով ամերիկացի քանդակագործ և նկարիչ։ Քանդակագործության մեջ կուբիզմի խոշոր ներկայացուցիչներից մեկը։
Ալեքսանդր Արխիպենկո ուկրաիներեն՝ Олександр Порфирович Архипенко | |
---|---|
Կեղծանուն | Archipenko, Alexandre, Arkhīpenko, Aleksandr և Arkhypenko, Oleksander Porfyrovych |
Ծնվել է | մայիսի 30, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1964[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Gottlieb Walker Gymnasium? (1902), Կիևի գեղարվեստի ուսումնարան (1905) և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, collagist, դիզայներ և գծագրող |
Ոճ | Salon Cubism?, ֆուտուրիզմ[5] և կուբիզմ[5] |
Ժանր | Ֆիգուր[5], նյու[5], նատյուրմորտ[5] և աբստրակցիոնիզմ[5] |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | Queen of Sheba? |
Աշակերտներ | Florence Sittenham McCormick? և Q131043081? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Սուպրեմուս և Q12134810? |
Alexander Archipenko Վիքիպահեստում |
Ծնվել է Կիևում։ Հայրը` Պորֆիրի Անտոնովիչ Արխիպենկոն, աշխատել է որպես մեխանիկ Կիևի համալսարանում։ Երկու տարի սովորելով Վալկերի ռեալական դպրոցում` Ալեքսանդրը 1902 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի ուսումնարան, որտեղից 1905 թվականի նոյեմբերին հեռացվել է 1905-1907 թվականների հեղափոխության սկզբում կազմակերպված ուսանողական դասադուլին մասնակցելու պատճառով։ 1906 թվականին Ալեքսանդր Բոգոմազովի հետ կազմակերպել է իր աշխատանքների առաջին ցուցահանդեսը Կիևում։
Հենց այդ տարի նա տեղղղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է կրթությունը Մոսկվայի գեղարվեստի, ճարտարապետության և քանդակագործության ուսումնարանում։ 1908 թվականին տեղափոխվել է Փարիզ։ 1908-1914 թվականներին ապրել է «Փեթակ» նկարիչների բազմազգ գաղութում, 1910 թվականին Ա. Էկստերի, Մալևիչի, Պիկասոյի, Բրակի, Դերենի և ուրիշների հետ ցուցադրվել է Անկախների սալոնում։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Հագենում (Գերմանիա), 1912 թվականին։ 1921 թվականին բացում է իր դպրոց-ստուդիան Բեռլինում։ Արխիպենկոյի աշխատանքները մոտ են կուբիզմին. այն, ինչ նրանից առաջ կուբիստ-նկարիչները փորձարկել են գեղանկարչության մեջ, նա տեղափոխել է քանդակագործություն[6]։ Քանդակագործության մեջ ակտիվորեն օգտագործել է, այսպես կոչված, «նեգատիվ տարածությունը»։ 1923 թվականին տեղափոխվել է ԱՄՆ` 1929 թվականին ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ 1934 թվականին ձևավորել է Ուկրաինայի տաղավարը Չիկագոյի ցուցահանդեսում։ 1937 թվականից դասավանդել է Նոր Բաուհաուզում։ Թաղված է Վուդլոնի գերեզմանոցում։
Արխիպենկոյի անհատական ցուցադրություններից մեկը անց է կացվել 1922 թվականին, Մայնի Ֆրանկֆուրտում։ Այսօր Արխիպենկոյի ստեղծագործությունները ցուցադրվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Իսրայելի մի շարք թանգարաններում։ Նրա 12 աշխատանքներ պահվում են պետական էրմիտաժում[7]։ 2016 թվականին Կիևում Արխիպենկոյի անունով փողոց է անվանակոչվել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.