From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վասիլևիչ Ալեքսանդրով (ռուս.՝ Александр Васильевич Александров, ապրիլի 1 (13), 1883[1][2], Պլախինո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1946[3][4][1][…], Բեռլին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի[3]), ռուս խորհրդային կոմպոզիտոր և խմբավար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1937), գեներալ-մայոր (1943), ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Ալեքսանդր Ալեքսանդրով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1 (13), 1883[1][2] Պլախինո, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 8, 1946[3][4][1][…] (63 տարեկան) Բեռլին, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի[3] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[5] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Ալեքսանդրով անսամբլ |
Պարգևներ | |
Alexander Vasilyevich Alexandrov Վիքիպահեստում |
Ծնվել է 1883 թվականի ապրիլի 1 (13)-ին, Ռյազանի նահանգի Պլախինո գյուղում։ Կազմակերպել (1928) և ղեկավարել է Խորհրդային բանակի երգի և պարի Կարմրադրոշ անսամբլը (այժմ՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան)։
Ստեղծագործությունները նվիրված են խորհրդային ռազմա-հայրենասիրական թեմային, Կարմիր բանակի պատմությանը։ Ալեքսանդր Ալեքսանդրովի «Սրբազան պատերազմ» (խոսք՝ Վ. Ի. Լեբեդև-Կումաչի, 1941) երգը դարձել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի երաժշտական խորհրդանշանը։ ԽՍՀՄ պետական հիմնի երաժշտության հեղինակն է։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր է (1942, 1946)։
Մահացել է 1946 թվականի հուլիսի 8-ին Բեռլինում, թաղված է Մոսկվայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.