Քիգան Ֆիլիպ Ալեն (անգլ.՝ Keegan Phillip Allen, հուլիսի 22, 1989(1989-07-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան, լուսանկարիչ և երաժիշտ։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաներ» հեռուստասերիալում Թոբի Քավանոյի դերով։

Արագ փաստեր Ալեն Քիգան, Ծնվել է ...
Thumb
Ալեն Քիգան
Ծնվել էհուլիսի 22, 1989(1989-07-22) (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երաժիշտ և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Phillip R. Allen?
Փակել

Կյանք և կարիերա

Ալենը ծնվել է 1989 թվականի հուլիսի 22-ին, Կալիֆոռնիայում՝ Յոհան Սնայդերի և դերասան Ֆիլիպ Ալենի ընտանիքում[2]։ Դեռահաս տարիքում նա հետաքրքրված էր լուսանկարներով և կինեմատոգրաֆիայով[3]։ Ալենը ազգությամբ հրեա է[4]։

Տասներեք տարեկանում նա ստացել է իր առաջին դերը՝ Animal Planet փաստագրական ֆիլմում[5]։ 2002 թվականին նա նկարահանվել է «Small Emergencies» կարճամետրաժ ֆիմում։ Երկարատև ընդմիջումից հետո 2010 թվականին նա հայտնվել է Nickelodeon հեռուստաալիքի «Դեպի մեծ ժամանակներ» հեռուստասերիալում[1]։ Նույն թվականին նա նկարահանվել է «As a Last Resort» ֆիլմում։ Ավելի ուշ նա ստացել է իր հայտնի Թոբի Քավանի դերը «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում՝ խաղալով Սպենսեր Հաստինգի (Տրոյան Բելիսարիո) հետ, որը հեռարձակվել է ABC Family կողմից։ 2013 թվականին նա «Ես ատում եմ իմ աղջկան» ֆիլմում ստանում է Ջեյկի դերը։

2013 թվականին նա նկարահանվել է Տեմար Մալաքեի «Karma's Not Pretty» տեսահոլովակում[6]։

2015 թվականին նա հրատարակել է «life.love.beauty» անունով գիրքը։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Հայերեն անվանում ...
ԹվականՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2002Small Emergenciesթութակի սեփականատիրոջ որդին
2010Դեպի մեծ ժամանակներBig Time Rush№2 մոդել
2010As a Last Resortվարորդ
2010Հմայիչ խաբեբաներըPretty Little LiarsԹոբի Քավան
2011CSI: Crime Scene InvestigationՄակս Ֆերիս
2013Ես ատում եմ աղջկանI Hate My Teenage DaughterՋեյկ
2013Պալո-ԱլտոPalo Altoգանգ
2014BukowskiՋիմի Խեդոկս
2014Ձայն և կատաղությունThe Sound and the Furyկարմիր փողկապով տղա
2014The Hazing SecretՏրենտ
2015Երիտասարդները և քաղցածներըYoung & HungryԹայլեր
2016Թագավորական կոբրաKing CobraՀարլոու
2016Եվ պարտվեցին ճակատամարտըIn Dubious BattleԷդի
2016A Moving RomanceՍկոտ Նորել
2016Անանուն դերասաններActors AnonymousՏերրի
Փակել

Մրցանակներ եւ նոմինացիաներ

Մանրամասն տեղեկատվություն Год, Մրցանակ ...
Год Մրցանակ Կատեգորիա Անվանում Արդյունք
2011 Teen Choice Awards Choice Summer TV Star: Male Հմայիչ խաբեբաները Առաջադրված
2013 TV Guide Awards Լավագույն չարագործ Առաջադրված
Teen Choice Awards Choice Summer TV Star: Male Հաղթանակ
2014 Teen Choice Award Choice TV Actor: Drama Առաջադրված
2015 Teen Choice Awards Առաջադրված
2016 Teen Choice Awards Առաջադրված
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.