From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Ալեքսեևիչ Ռազին (հունիսի 12, 1940, Կուզյումովո (գյուղ, Ալնաշսկի շրջան), Ալնաշսկի շրջան, Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 10, 2019[1], Իժևսկ, Ռուսաստան[2]), ուդմուրտացի գիտական և հասարակական գործիչ։ Ուդմուրտիայի Հանրապետության գիտությունների վաստակավոր գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Աշխատել է Ուդմուրտիայի գիտնականների միությունում։ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին Ուդմուրտիայի Հանրապետության խորհրդարանի դիմաց իրականացրել է ինքնայրման ակտ՝ բողոքելով Ռուսաստանի լեզվական քաղաքականության դեմ։
Ալբերտ Ռազին | |
---|---|
Ծնվել է | հունիսի 12, 1940 Կուզյումովո (գյուղ, Ալնաշսկի շրջան), Ալնաշսկի շրջան, Ուդմուրտիայի Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 10, 2019[1] (79 տարեկան) Իժևսկ, Ռուսաստան ինքնասպանություն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ազգագրագետ, սոցիոլոգ, փիլիսոփա, ակտիվիստ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Udmurt State University? |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Udmurt State University? (1962) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ուդմուրտերեն և ռուսերեն |
Ալբերտը 1962 թվականին ավարտել է Ուդմուրտիայի պետական մանկավարժական ինստիտուտը՝ «քիմիայի և բնագիտության ուսուցիչ» մասնագիտությամբ։ Եղել է Ուդմուրտիայի պետական համալսարանի (ՈւդՊՀ) ազգային հարաբարությունների լաբորատորիայի ստեղծողներից մեկը։ 1992 թվականին մասնակցել է ՈւդՊՀ-ի մարդու ինստիտուտի ստեղծմանը[3]։
Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում են եղել անձի հասարակագիտությունը, գյուղի հասարակագիտությունը, ընտանիքի հասարակագիտությունը, ազգային հարաբերությունների հասարակագիտությունը և այլն։ Իր ազգին՝ ուդմուրտներներին, նա համարել է «արիական ցեղերի հետնորդը»։ Նրա կարծիքով, նախաուդմուրտները կառուցել են Արկայիմը և հետագայում Հերոդոտոսի կողմից հիշատակվել են որպես արիմապսեր[4][5]։
Ալբերտի կին Յուլիա Ռազինը (ծնվել է 1966 թվականի հուլիսի 11-ին) գրող, բանաստեղուհի և փիլիսոփայական գիտությունների թեկնածու է[6][7][8]։ 2001 թվականին ծնված նրանց աղջիկը զբաղվում է ազգային հագուստի մոդելացմամբ։
2019 թվականի սեպտեմբերի 10-ին 8:30-ից Իժևսկում Ալբերտ Ռազինը Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի դիմաց միայնակ ուղեկալի մեջ կանգնած էր՝ բողոքելով Ռուսաստանի Դաշնության վարած լեզվական քաղաքականության դեմ։ Ռազինը պատգամավորներին բաժանում էր իր ուղերձը և երկու ձեռքերում բռնում էր ռուսերենով երկու պլակատ։ Դրանցից մեկի վրա գրված էր դաղստանցի բանաստեղծ Ռասուլ Համզաթովի խոսքերը. «և եթե քո լեզուն վաղ անհետանա, ուրեմն այսօր ես պատրաստ եմ մահանալ»։ Երկրորդ վրա գրած էր. «Դու ունե՞ս Հայրենիք»։ Հրապարակում նրա հետ կանագնած էին Ուդմուրտիայի ազգային շարժման ակտիվիստ Պյոտր Տիմոշկինը և լուսանկարիչ Անդրեյ Պերևոզչիկովը, որոնք պետք է լուսանկարեին և արարք լուսավորեին ԶԼՄ-ում և սոցիալական ցանցերում[9]։ Պերևոզչիկովը և Տիմոշկինը պատգամավորների նիստին գնացողների բաժանում էին թռուցիկներ՝ «Ուդմուրտական ազգը անհետանում է։ Ձեր ուժերում է փրկել այն» կոչով[10]։
9:45-ին Ռազինը իր վրա բենզին լցրեց և ինքնայրման ակտ իրականացրեց[11]։ Ալբերտ Ռանինը ստացել էր մարմնի ավելի քան 90 %-ի այրվածք, որից հետո ծանր վիճակում հոսպիտալացնել է Առաջին հանրապետական կլինիկական հիվանդանոցի այրվածքների բաժին[5][11]։ 14:20-ին Ռազինը մահացել է վերակենդանացման բաժնում[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.