![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Kuvendi_i_Shqip%25C3%25ABris%25C3%25AB_logo.svg/langhy-640px-Kuvendi_i_Shqip%25C3%25ABris%25C3%25AB_logo.svg.png&w=640&q=50)
Ալբանիայի խորհրդարան
From Wikipedia, the free encyclopedia
Ալբանիայի խորհրդարան, հայտնի է նաև, որպես Ալբանիայի ազգային ժողով (ալբ․՝ Kuvendi i Shqipërisë), միապալատ օրենսդիր մարմին Ալբանիայի Հանրապետությունում։ Այն բաղկացած է 140 պատգամավորներից։
Ալբանիայի խորհրդարան ալբ․՝ Kuvendi i Shqipërisë | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | |
Տեսակ | միապալատ խորհրդարան |
Պատմություն | |
Հիմնադրված | ապրիլ 1921 |
Gramoz Ruçi? և Lindita Nikolla? | |
Ղեկավարում | |
Խոսնակ | Իլիր Մետա, Սոցիալիստական հարաբերություններ՝ ինտեգրման համար սկսած սեպտեմբերի 10, 2013 |
Կազմը | |
Նստատեղեր | 140 |
![]() | |
Հանդիպումների վայր | |
![]() | |
parlament.al(ալբ.)(անգլ.) |
Ազգային ժողովի 100 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով՝ ըստ թաղամասերի (ընտրությունները կատարվում են երկու փուլով), իսկ մնացած 40-ը՝ ըստ կուսակցությունների կամ կուսակցական դաշինքների ներկայացրած ցուցակների։ Յուրաքանչյուր պատգամավոր ընտրվում է 4 տարի ժամկետով։ Ալբանիան, որպես Խորհրդարանական Հանրապետություն, մի շարք լիազորություններ է վստահում ազգային ժողովին։
Ալբանիայի ազգային ժողովը որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, իրավունք ունի հաստատել և փոխել երկրի սահմանադրությունը, պատերազմ հայտարարել և խաղաղության պայմանագիր կնքել, վավերացնել և չեղյալ համարել միջազգային համաձայնություններ, ընտրել Ալբանիայի գործադիր իշխանության ղեկավարին՝ նախագահին, գլխավոր դատախազին և գերագույն դատարանի կազմին։
Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական որևէ այլ պաշտոն՝ բացառությամբ կարող է դառնալ միայն Ալբանիայի ԱԳ նախարարների խորհրդի անդամ։ Ալբանիայի խորհրդարանի խոսնակն է Իլիրա Մետան[1]։