From Wikipedia, the free encyclopedia
Ալբանական խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոցներ, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալբանական խոհանոցին բնորոշ են սև պղպեղի նման համեմունքները և միջերկրածովյան բույսերը, ինչպիսիք են խնկածաղիկը, դաղձը, ռեհանը, ծիթրոնը միս և ձուկ պատրաստելու համար, ինչպես նաև չիլի պղպեղը և սխտորը։ Բանջարեղենը օգտագործվում է գրեթե բոլոր կերակուրներում։
Ալբանական խոհանոցի հիմնական ուտելիքը լանչն է, որը սովորաբար բաղկացած է լինում շոգեխաշած մսից, հիմնական կերակուրը դանդաղորեն եփված միսն է՝ տարատեսակ բանջարեղենով և աղցանը՝ պատրաստված թարմ բանջարեղենից, ինչպիսիք են լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը և ձիթապտուղը։ Աղցանը համեմվում է աղով, ձիթապտղի յուղով, քացախով կամ լիմոնի հյութով։
Ավելի բարձր բնակավայրերում տարածված են շխեցված միսը և թթուն։ Կենդանիների օրգանները նույնպես օգտագործվում են կերակուրների մեջ, ինչպիսիք են փորոտիքը և գլխի տարբեր հատվածներ, որոնք համադամ կերակուրներ են։ Կաթնամթերքը խոհանոցի անբաժանելի մասն է, որը հաճախ համադրվում է հացի և ալկոհոլային խմիչքների հետ։ Ծովային կերակուրը նույնպես ընդհանուր են մերձափնյա քաղաքներում, ինչպիսիք են Դուրրեսը, Շկոդերը, Լեժան, Սարանդան։
Ամենատարածված աղանդերները Ալբանիան արտահանում է Բալկանների միջոցով։
Հանքային ջուրը Ալբանիայում ոչ ալկոհոլային ամենանախընտրելի խմիչքներից մեկն է գազավորված ըմպելիքից հետո։ Թվարկված որոշ ապրանքներ տեղական են, իսկ մի մասը՝ ներկրված։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.